Դեռ ամեն ինչ առջեւում է. ընդդիմության ռեվանշն ապրիլին

16/02/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 17-ի համարում

Ընդդիմադիր որեւէ նոր ֆորմատ չի ձեւավորվի: Ցանկացած նոր ֆորմատի մասին խոսակցությունները «Արդարություն» դաշինքում համարում են սպեկուլյացիա: Սակայն, դա չի նշանակում, որ ընդդիմադիր դաշտում հիմնական խնդրի՝ երկրում օրինական իշխանություն ձեւավորելու շուրջ համագործակցություն չի լինելու: Ավելին, ընդդիմադիր դաշտի շարժիչ ուժը հանդիսացող «Արդարություն» դաշինքը պատրաստ է համագործակցել նույն դաշտում գտնվող բոլոր ուժերի հետ, այլեւս առանց մտավախության, թե իր թիկունքից ո՞ւմ ականջները կերեւան:

Մեր տեղեկություններով դաշինքի տարբեր ներկայացուցիչները հանդիպումների շարք են սկսել ընդդիմադիր դաշտում գործող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ ապրիլին ժողովրդական մեծ շարժում սկսելու համար: Այդ հանդիպումների արդյունքում որեւէ նոր ֆորմատ չի ձեւավորվելու: Պարզապես, ըստ դաշինքի անդամ մեր մի զրուցակցի, թիվ մեկ  գերխնդրի՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար, պետք է նույն հարթակի վրա համախմբել բոլոր այն ուժերին, որոնց գերխնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է:

«Անհրաժեշտ է օգտագործել ընդդիմադիր դաշտում գտնվող յուրաքանչյուր ուժի ներուժը. ՀՀՇ-ն ունի ինտելեկտուալ մեծ պաշար եւ դրսի կապեր, ուստի պետք է օգտագործել այդ կապերը, ՀԺԿ-ն ունի մասսայական միջոցառումներ  կազմակերպելու ներուժ, նա էլ, իշխանափոխության համատեղ ծրագրին պետք է դնի իր այդ ներուժը, «Հանրապետությունը» պետք է ապահովի երկրապահական ուժի աջակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» դարձյալ ժողովուրդ բերելու իր ներուժը: Մի խոսքով, խոսել այս կամ այն ուժի ականջների, կամ մարմնի այլ մասերի մասին,  կնշանակի հերթական անգամ ուտել իշխանությունների կուտը։ Այս անգամ այդպես չի լինելու։ Մենք կրկնելու ենք 2004-ի ապրիլի 12-ը. սակայն վերջաբանն այս անգամ հաստատ հաղթական է լինելու»-, ասում է «Արդարություն» դաշինքի մեր զրուցակիցը, նշելով, որ այսպես կոչված, ապրիլյան զարթոնքի հիմնադրույթները քննարկվել են «Արդարություն» դաշինքի նիստերում եւ բոլորը, այդ թվում նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որին ժամանակին շատ էին վախեցնում որոշ ուժերի ականջները, այն կարծիքին է, որ իշխանափոխության խնդիրը լուծելու համար ընդդիմադիր ողջ դաշտի համախմբում է անհրաժեշտ, այլ ոչ թե ընդդիմության սորտավորում:

Եւ այսպես, «Արդարություն» դաշինքի մարտավարությունը հետեւյալն է. մինչեւ մարտի կեսերը դաշինքի կուսակցությունները կավարտեն  հանրապետության տարածքներում իրենց կուսակցական ակտիվի հետ հանդիպումները, որից հետո արդեն կսկսեն համատեղ մասսայական հանրահավաքները՝ հանրապետության բոլոր հիմնական բնակավայրերում եւ մայրաքաղաքում։ Այդ հանրահավաքները բաց կլինեն ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունների համար եւ առանց որեւէ պաշտոնական ֆորմատ ձեւավորելու, ցանկացած կուսակցություն իրավունք կունենա լինելու ընդդիմության միասնական հարթակում: Ըստ մեր զրուցակցի, ընդդիմությունն ապրիլյան հեղաշրջում իրականացնելու համար աշխատելու է մի քանի ֆրոնտով միաժամանակ։

Մարտի 21-24-ի քառօրյայի ընթացքում, ընդդիմության հետ համաձայնեցված կերպով, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կսկսի ստորագրահավաք՝ ավանդների հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար (արտահերթ նիստի համար բավարար է 44 ստորագրությունը) եւ հայտարարությունների ժամին կոչով կդիմի ժողովրդին՝ մարտի 24-ին, «Հայխնայբանկերի» գրքույկները ձեռքները գալ ու շրջափակել խորհրդարանի շենքը: Բացի դա, քառօրյա նիստերի օրակարգում է «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու» նախագիծը, քանզի, ինչպես ասում է Վիկտոր Դալլաքյանը, ինքը, որպես նախագծի հեղինակ, իր նախագծի քննարկումը չի հետաձգել եւ պահանջելու է, որ խորհրդարանը քննարկի քառօրյայի օրակարգում գտնվող նախագիծը: Այսինքն, ընդդիմության գրոհն այս անգամ լինելու է մի քանի ճակատով.

«Ես կարծում եմ, որ ավանդների հարցը հրաշալի առիթ կարող է հանդիսանալ՝ համաժողովրդական նոր ալիքը կուլմինացիայի հասցնելու համար։ Ինչպես ասում էր Օսիպ Մանդելշտամը, մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ վերացական գաղափարների այնքան էլ չենք հավատում եւ գերադասում ենք նյութական խնդիրները: Այսինքն, վերացական վարդերի կամ նարինջների փոխարեն մեր ժողովուրդը իշխանափոխության սիմվոլ ընտրելու է իր համար կենսական հարցը՝ ավանդները: Ես վստահ եմ, որ մեր հեղափոխությունը կրելու է ավանդների հեղափոխություն անունը»,- մեզ հետ զրույցում ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Այսպիսով, ավանդներ, վստահության հանրաքվե, երկրում սկիզբ առած կրիմինալ բեսպրեդել, ԼՂ հարց, ինչպես նաեւ սոցիալական բազմաթիվ այլ հիմնախնդիրներն ունենալով իրենց օրակարգում, մարզերում եւ մայրաքաղաքի համայնքներում միասնական հանրահավաքներ անցկացնելուց հետո, միասնական ընդդիմությունն ապրիլի երկրորդ կեսին (նախատեսված է 12-15-ի սահմաններում) ժողովրդին կոչ կանի դուրս գալ փողոց ու շարժվել Բաղրամյան պողոտա՝ ռեւանշ վերցնելու համար:

Իսկ եթե իշխանությունը որոշի կրկնել 2004-ի ապրիլի 12-ի իր գործելաո՞ճը: Պարզվում է, այս հարցը եւս քննարկվել է «Արդարություն» դաշինքում. «2005-ի ապրիլն էականորեն տարբերվելու է 2004-ի ապրիլից. այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների դիրքերն արտաքին աշխարհում հավասարվել են զրոյի, ԼՂ հարցում մեզ մտցրել են փակուղու մեջ, ուստի իշխանություններն իրենք չեն դիմի ջրցանների օգնությանը, հրաշալի հասկանալով, որ այս անգամ արտաքին աշխարհը դա չի ների: Եւ վերջապես, այս ընթացքում ուկրաինական ժողովրդավարական հեղափոխությունն է տեղի ունեցել. իսկ ժողովրդավարությունը տարածվելու զարմանալի հատկություն ունի»,- վստահ է ծրագրվող ապրիլյան իշխանափոխության կոորդինատորներից մեկը՝ Վիկտոր Դալլաքյանը:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1296 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի