Հավատա՞լ, թե՞ չհավատալ. աճ` վագրի թռիչքներով

16/02/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 17-ի համարում

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվար-դեկտեմբերին» տարեկան զեկույցը, որի համաձայն ՀՀ տնտեսական աճը անցած տարվա ընթացքում կազմել է 10 տոկոս, արդյունաբերության աճը՝ 2.1 տոկոս, գյուղատնտեսության աճը՝ 14.5 տոկոս, շինարարության աճը՝ 17.2 տոկոս եւ այլն: Հավատա՞լ, թե՞ չհավատալ այս ցուցանիշներին: «Ովքեր չեն հավատում, ես խնդրում եմ ձեռք բարձրացնեն»,- լրագրողներին դիմեց պրն Ստեփանյանը, իր ղեկավարած գերատեսչության վարած վիճակագրության նկատմամբ վստահությունը պարզելու նպատակով: Պարզվեց, որ լրագրողների 20 տոկոսը հրապարակավ կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրությունը:

«Այնքանով, որքանով մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես նույնական չէ, այնքանով էլ գոյություն ունեն տարբերություններ, դա շատ լավ է»,- արձանագրեց պրն Մնացականյանը: Նրա կարծիքով, այդ անվստահությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը անցումային երկիր է, որտեղ վստահության խորը ճգնաժամ կա: «Ոչ ոք իրավունք չունի ձեզ ստիպել, որ հավատաք, կամ չհավատաք»,- մեծահոգաբար կասկածելու իրավունք շնորհեց ԱՎԾ ղեկավարը: Ու քանի որ մեզ իրավունք վերապահվեց կասկածել, ուրեմն կասկածենք: Այս տարի պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է ավելի քան 14 տոկոս աճ գյուղատնտեսությունում: Հավատա՞նք: Եթե անցած տարվա հուժկու ցրտահարություններից, նաեւ ջրհեղեղներից ու կարկուտներից հետո մեր գյուղատնտեսությունը ապահովել է 14 տոկոս աճ, ապա ավելի բարենպաստ պայմաններում աճը կլինի մի 200-300 տոկոս: Ինչպե՞ս է ստացվել գյուղատնտեսության 14 տոկոս աճը:

Քանի որ Հայաստանում գյուղատնտեսությունը չի հարկվում, ապա գյուղատնտեսական ապրանքների արտադրության հաշվառման միակ միջոցը հարցումներն են: Այսինքն գյուղապետին հարցնում են՝ ինչքա՞ն ծիրան, խաղող, կարտոֆիլ ու ցորեն է արտադրվել քո գյուղում: Գյուղապետն էլ, որը որպես կանոն ընտրվել է խիստ արդար ու սարսափելի թափանցիկ ընտրությունների արդյունքում եւ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններից մեկի ներկայացուցիչն է, հո չի ասելու, թե իմ գյուղապետության օրոք մեր գյուղում գյուղմթերքների արտադրությունը նվազել է այսքան տոկոսով, կամ փոփոխություն չի եղել, կամ մի քիչ ավելացել է: Գյուղապետը բնականաբար պետք է «զեկուցի», թե իր պաշտոնավարման ժամանակ գյուղը տժժացրել է, մի 40 տոկոս ավելի ցորեն է հավաքել, մի 30 տոկոս ավել կարտոֆիլ եւ այլն:

Միեւնույնն է, ինչ թիվ էլ ասի հավատալու են՝ ստուգման որեւէ մեխանիզմ չկա, որովհետեւ հայտնած որեւէ թիվ չի առաջացնում հարկային պարտավորություն: Սակայն մի քանի տարի անց գյուղատնտեսությունը սկսելու է հարկվել: Ի՞նչ փոփոխություն կկրի գյուղատնտեսության աճի տեմպը այդ պարագայում: Մեր այս հարցին պրն Մնացականյանը որեւէ կերպ չպատասխանեց: Իսկ միայն գյուղատնտեսության ցուցանիշների մանիպուլյացիաների հաշվին կարելի է Հայաստանում «ապահովել» տնտեսական աճի ցանկացած ցուցանիշ. եթե Քոչարյանն ասել է, որ աճը պետք է լինի երկնիշ, ապա վիճակագրությունը պարտավոր է արձանագրել նվազագույնը 10 տոկոս աճ: Հենց այսքան էլ արձանագրվել է 2004 թվականին: Այս ամենը, իհարկե, լարված աշխատանք է պահանջում մեր վիճակագիրներից: Եւ բնականաբար այս գերատեսչությանը այնքան էլ ժամանակ չի մնում ոչ պակաս կարեւոր գործերի համար:

Օրինակ վիճակագրությունը ուսումնասիրե՞լ է արդյոք, թե մեր երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է ստեղծվել շնորհիվ մեր բնակչության ստացած մասնավոր տրանսֆերտների: Այս հարցը սպորտային հետաքրքրությունը բավարարելու նպատակ չունի: Սա մեր երկրի համար սկզբունքային հարց է: Խնդիրն այն է, որ մեր ամբողջ ՀՆԱ-ն ընդամենը 4 մլրդ դոլար է: Իսկ մասնավոր տրանսֆերտների ծավալը՝ մոտ մեկ միլիարդ դոլար: Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է իմանալ, թե տրանսֆերտի տեսքով Հայաստան մտած յուրաքանչյուր դոլարը, քանի դոլարի արդյունք է ստեղծում: Եթե հաշվեն, ապա բացառված չէ, որ պարզվի, որ մեր տնտեսության մոտ 80 տոկոսը պայմանավորված է հենց տրանսֆերտներով:

Այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ մեր տնտեսության մեջ նկատվող աշխուժությունը պայմանավորված է ոչ թե իշխանությունների վարած ինչ-որ տնտեսական քաղաքականությամբ, այլ ընդամենը տրանսֆերտների կտրուկ աճով: Սակայն նման հետազոտություններ վիճակագրական գերատեսչությունը չի իրականացրել: Պրն Մնացականյանը առաջարկում է որ դրանով զբաղվեն գիտահետազոտական ինստիտուտներ: Դե իհարկե՝ եթե ուսումնասիրեն ու պարզեն, որ իրոք մեր տնտեսության միակ «շարժիչ ուժը» հենց տրանսֆերտներն են, ապա պրն Մնացականյանը չի ցանկանա լինել այդ «գյուտի» հեղինակը: Շատ զգուշավոր մարդ է պարոն Մնացականյանը:

Հայկ Գեւորգյանը

Տպել
1199 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին