Ճապոնիան հետաքրքրվել է ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներով․ հանդիպում ԱԳՆ-ում

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ճապոնիայի հետ վերընթաց զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ պարբերական բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդում հայ-ճապոնական բարեկամական փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության առավել ընդլայնման եւ զարգացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը: 

Երկուստեք կարեւորվեց Երեւանում եւ Տոկիոյում դեսպանությունների հիմնումն ու դրանց նշանակալի ավանդը տարբեր բանագավառներում հայ-ճապոնական զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերին, մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության, առեւտրատնտնեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների խրախուսման վերաբերյալ:

Ընդգծելով միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը՝ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ այս ձեւաչափով եւս ծավալվել է արդյունավետ համագործակցություն, որն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: 

Հայաստանի ԱԳ նախարարն ու Ճապոնիայի փոխարտգործնախարարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

Տպել
3731 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)