Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԻ նախարարին հրավիրել է դեկտեմբերի 5-7-ը այցելել Հայաստան

Փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմանի աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում  հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաեւ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:

Կողմերը մասնավորապես քննարկել են տեխնիկական աջակցության եւ վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ եւ հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման եւ կադրերի վերապատրաստման հնարավորությունները:

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը շեշտեց երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաեւ՝ աղետներին համատեղ դիմակայելու եւ արձագանքելու կարեւորությունը: Նախարար Տոնոյանը Վ. Պուչկովին հրավիրեց մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը:

ՌԴ ԱԻ նախարարն էլ պատասխան հրավերով Դ. Տոնոյանին առաջարկեց մասնակցել սույն թվականին կայանալիք «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները. Վ. Պուչկովը հիշեցրեց նաեւ հաջորդ տարի Իրկուտսկում անցկացվող Հրշեջների եւ փրկարարների միջեւ Ուժային բազմամարտի բաց առաջնության եզրափակչին հրավերի մասին: 

Տպել
743 դիտում

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում