Կոչ եմ անում կողմ քվեարկել, չնայած ինչ իմաստ ունի մեծամասնությանը կոչ անել. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության նախաձեռնած «Հարկային օրեսնգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը չընդունվեց:

Պատգամավորներից 38-ը քվեարկեցին դեմ, 35-ը՝ կողմ:

Նիստի սկզբում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խնդրի էությունը: Վերջինիս պնդմամբ Հայաստանում գնաճը ոչ թե 2.6 տոկոս է, այլ 21.9 տոկոս: Պատգամավորները, նույնիսկ իշխանության ներկայացուցիները չհերքեցին այս փաստը: Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անգամ ասաց, որ գնաճը 21 տոկոսից ավելի է՝ մոտ 41 տոկոս:

Չնայած նրան, որ իշխանամետ լրատվամիջոցները ևս ի սկզբանե պնդում էին, որ գնաճի պատճառը ակցիզային դրույքաչափի բարձրացումն է, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Խոսրով Հարությունյանը հակադարձեց ԵԼՔ խմբակցության նույն մտքին՝ որ խնդիրը ակցիզային հարկի ավելացման մեջ է: Նա պնդում էր, որ դրանից առաջ էլ թանկացումներ կային: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ակցիզային հարկի նվազեցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բյուջեում՝ դրա ճեղքվածքը հասցնելով 16.7 միլիարդ դրամի:

Խոսրով Հարությունյանի, ինչպես եւ մյուս հանրապետականների պնդմամբ՝ խնդրի լուծում կարող է լինել սոցիալապես նվազ խավի եկամուտները ավելացնելը:

ԵԼՔ խմբակցության պատգամավորնեը հարցեր ուղղեցին Հարությունյանին՝ իսկ իշխող կուսակցությունն ի՞նչ քայլեր է անում սոցիալապես անապահով խավին աջակցելու ուղղությամբ, ինչպես է պատկերացնում գնաճի զսպումը: Խոսրով Հարությունյանը ծավալուն ելույթ ունեցավ: Նրա խոսքով՝ ունենանք տնտեսական աճ, կունենանք եկամուտների ավելացում, իսկ ցանկացած արհեստական ձև՝ եկամուտներն ավելացնելու, կբերի գնաճի եւ ավելի սարսափելի հետեւանքների:  

Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը համաձայնեց Խոսրով Հարությունյանի պնդումների հետ՝ նշելով, որ ինչ-որ տեղից պետք է կատարել բյուջետային ծախսերը, իսկ գնաճը կլցնի բյոըջեն: Վերջինս, ինչպես ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ էության, արդարացնում էին գնաճը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց գնաճի՝ 2.6 տոկոսից բարձր լինելու մտքին: Նա իր ելույթում նշեց թանկացած ու էժանացած ապրանքների անհամաչափության մասին.

«Նայում եմ վերլուծությունը, ասում են՝ օրինակ BMW-ի ֆառերի գինն էժանացել է: Նայում եմ՝ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը. հաց, կաթ, կարտոֆիլ: Առաջին անհրաժեշտության կենսապահովման զամբյուղում BMW-ի ֆառ չկա: Դե մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ: Սա պրիմիտիվ, էժանագին մանիպուլացիա է՝ հաշվել,ասել 2.6 տոկոս է»,-ասաց Զոհրաբյանը:

Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բերեց տարբեր երկրների գործազրկության ու աղքատության մակարդակներ՝ դրանք համեմատելով Հայաստանի հետ: Վերջինս հարց ուղղեց Խոսրով Հարությունյանին՝ մենք կկարողանա՞նք մի քանի տարում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը բալանսի բերել, ինչին ի պատասխան Հարությունյանն ասաց, որ սա ճիշտ հարցադրում է, սակայն երկար քննարկումներ են հարկավոր:

Մտքերի փոխանակության ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի և Առաքել Մովսիսյանի հեռախոսազրույցին, որտեղ նախկին պատգամավորը՝ Շմայս մականունով հայտնի, սպառնալիքներ էր հնչեցրել Ալեն Սիմոնյանի հասցեին: Վերջինս ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց սպառնալիքներ են ուղղում.

«Ես հարց ունեմ. ՀՀԿ-ի ներկայացուցիչները իրոք որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքշե՞լ: Եթե մեր փողկապներին եք խաբնվում, ապա ասեմ՝ մենք ցանկացած մարտահրավեր կընդունենք»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս խոսեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի հարցազրույցում արած արտահայտության մասին՝ թե քաղաքապետարանն ախոռագոմ չէ՝ կապված ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի հետ: Փաշինյանն ասաց, որ քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա, որոնք զարմանալիորեն հանրապետական խմբակցությունից են: Այս հայտարարությունը աղմուկ առաջացրեց նիստերի դահլիճում: Պատգամավորներից ոմանք՝ Շուշան Պետրոսյանը, Գագիկ Մելիքյանը՝ անհասկանալի արտահայտություններ էին գոչում:

Մտքերի փոխանակության ժամանակ ելույթով հանդես եկավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նա ասաց, որ իր համար Կառավարության գործելաոճը՝ որպես նախկին իշխանավորի, անհասկանալի է.

«Այսօրվա գործող վարչապետը իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ աշխատավարձներն ու թոշակներն էլ են ավելացնելու: Ձեր բերած օրենքները բացարձակապես չեն բխում ձեր անմիջական ղեկավարների ասած խոսքերից»,-ասաց Սարգսյանը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ իր հերթին խոսեց գնաճի հետ կապված իրենց մտահոգություններից՝ նշելով, որ սրա վերաբերյալ խոսել եւ առաջարկություններ արել են դեռևս 2017 թվականից: Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում, բայց չի ասում, թե այս վիճակից ինչպես կարելի է դուրս գալ:

Հանրապետական խմբակցությունից խոսեց Գագիկ Մելիքյանը, ով, ընդհանուր առմամբ, կրկնում էր այն, ինչ արդեն ասել էին խմբակցության մյուս անդամները: Մելիքյանն ասաց, որ երթերն ու միտինգները գնաճի դեմ պայքարի միջոց չեն, դրանք գնաճի ավելացմանը նպաստող միջոց են.

«Պետք է աշխատենք, բարձրացնենք արտադրողականությունը: Չեն ասում՝ ակցիզային հարկը նվազեցնենք, բյուջեի եկամուտները նվազեցնենք, ու ասենք կենսաթոշակները բարձրացնենք: Այդպես չի կարող լինել, դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ: Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որոնք ընդամնեը գրգռվածություն են ավելացնում եւ խոչընդոտում արտադրողականության աճին: Կառավարության կողմից իրոք քայլեր արվում են»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքից մի քանի արձանագրումներ արեց: Մասնավորապես նա նշեց, որ գնաճի վերաբերյալ իրենց պնդումը, ըստ էության, որևէ մեկը չհերքեց: Փաշինյանն ասաց, որ կոչ է անում օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկել, հավելելով՝ սակայն՝ ինչ իմաստ ունի մեծամասնությանը որևէ կոչ անել:

Նախագծի քննարկումն ավարտվեց: Նախաձեռնությունը չընդունվեց՝ 38 դեմ, 35 կողմ, 0 ձեռնպահ ձայներով:

 

Տպել
1951 դիտում

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ