Գումարի հարցը հաշմանդամություն ունեցող անձին չպիտի հետաքրքրի. նախարարության պաշտոնյա

Հավանականություն կա, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների բողոքի ձայնը տեղ է հասել, եւ գոնե միառժամանակ նրանք կշարունակեն վերջույթների պրոթեզ ստանալ այն նույն կազմակերպությունից, որի հետ աշխատելու երկարամյա փորձ ունեն ու գոհ են:

Խոցելի այս խմբի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնցից շատերը Արցախյան պատերազմի մասնակիցներ են, փետրվարի 1-ին մեծ դժվարությամբ հասել էին կառավարության շենքի մոտ՝ բացատրելու, որ իրենք համաձայն չեն պրոթեզ ստանալ մեկ այլ կազմակերպությունից եւ ասելու, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնվի, պատրաստ են ավելի վճռական պայքարի:

Բողոքի ցույցի մասնակիցներին երկար տարիներ սպասարկել է «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը: Նրանք հայտարարում էին, որ ստացել են գերմանական նյութերով որակյալ պրոթեզներ, որոնք պատրաստում են Գերմանիայում վերապատրաստված մասնագետները: Փոփոխությունից հետո այդ գործառույթի մեծ մասը փոխանցվելու էր «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ին: Կային քաղաքացիներ, որոնք հիշում էին նաեւ այս կազմակերպության հետ համագործակցելու փորձը եւ նշում, որ նրանց տրամադրած պրոթեզները տանջանք էին պատճառում, եւ դրանք երկար ժամանակ կրել հնարավոր չէր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը կառավարության մոտ հավաքված քաղաքացիներին վստահեցրել էր, թե մրցույթի արդյունքները դեռ վերջնական չեն:

Նրանից տեղեկացանք, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դադարել է համապատասխան մրցույթի հաղթող համարվել: Արթուր Կեսոյանը մանրամասնեց, որ նախորդ տարեվերջին հայտարարված մրցույթին մասնակցել են չորս կազմակերպություններ՝ «Ինտերօրթո», «Պրոթեզաօրթոպեդիկ», «Սատար» եւ «Բարի»: Բոլոր չորսն էլ հաղթող էին ճանաչվել տարբեր չափաբաժինների մասով: Բայց գերմանական «Ինտերօրթո»-ն բողոքարկել է մրցույթի արդյունքները եւ վիճարկել «Պրոթեզաօրթոպեդիկ»-ին հաղթող ճանաչելու որոշումը: Բողոքարկման հանձնաժողովն այդ դիմումը բավարարել է:

Կեսոյանից տեղեկացանք, որ այժմ «Ինտերօրթոյի» հետ բանակցություններ են տարվում, որպեսզի պրոթեզների այն չափաբաժինը, որի մասով հաղթել էր ««Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, ստանձնի ինքը, բայց այն նույն ցածր գնով, որով մրցույթում հաղթել էր կարճ ժամանակ անց այդ ծառայությունները մատուցելու իրավունքից զրկված կազմակերպությունը: Առաջարկի շուրջ «Ինտերօրթոն» դեռ մտածում է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան նաեւ ասաց, որ նախատեսում են պրոթեզավորման ծառայություններն առաջիկա ամիսներին դարձնել հավաստագրով: Այսինքն՝ պետությունից մարդը հավաստագիր ստանա եւ ինքը որոշի, թե դրանով որ կազմակերպության առաջարկած ծառայությունից օգտվի: Իսկ հետագայում էլ, ըստ այդմ, պետությունը կվճարի այդ կազմակերպություններին:

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մի մասին, սակայն, այս հեռանկարը չի ոգեւորում: Կառավարության մոտ անցկացված բողոքի ցույցի ժամանակ նրանք մտավախություն էին հայտնում, որ հավաստագրի «արժեքը» կարող է ցածր լինել մատուցվելիք ծառայության արժեքից եւ պրոթեզարաններում իրենցից լրացուցիչ վճար պահանջեն:

«Ծառայություններ մատուցող կազմակերպությունները մեզ ներկայացնելու են որակական ցուցանիշներ, որոնց հիման վրա իրենց հետ պայմանագիր ենք կնքելու: Իսկ պայմանագիր կնքելուց հետո ինչ գումարով պետք է աշխատեն, դա հաշմանդամություն ունեցող անձին բացարձակ չպիտի հետաքրքրի: Պետությունը ամբողջությամբ հոգում է այդ ծախսերը»,- եզրափակեց Արթուր Կեսոյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
777 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ