Ծառուկյանն ու փեսան բացակայում էին գնաճը զսպող ԵԼՔ-ի օրենքի քվեարկությունից. պետքները չէ՞ր

Այսօր ԵԼՔ դաշինքը հրավիրել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» դաշինքի հեղինակած նախագիծն էր: Բնականաբար, ԱԺ մեծամասնությունը դեմ քվերակեց այս նախագծնին: Նախագծին կողմ էին 35 պատգամավոր, դեմ` 38-ը, իսկ նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 53 ձայն: Հետաքրքիր էր, որ նախագծին դեմ չքվերակեց նաեւ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը: Պատգամավորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու՞ է կողմ քվեարկել, ասաց, որ սխալմամբ է կողմ քվեարկել:

Մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ էլ չեն մասնակցել քվերակությանը: Տպավորություն է, որ նրանց «ձեռքը չի գնացել» դեմ քվեարկել ԵԼՔ-ի նախագծին: Քվեարկությանը չեն մասնակցել ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Կարինե Աճեմյանը, Ռուստամ Մախմուդյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարյուն Նահապետյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Արամ Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Աշոտ Արսենյանը, Մելիք Մանուկյանը եւ Մերուժան Սիմոնյանը: Խորհրդարանի պաշտոնական կայքում այս պատգմավորների անվան դիմաց գրված է՝ «չի քվեարկել»: Սա նշանակում է, որ քվերակության ժամանակ նրանք բացակա չեն եղել:

Պարզվում է, որ Ծառուկյան խմբակցությունում եւս մտահոգված չեն եղել նախագծի կողմ քվեներ ապահովելու համար: Կրկին նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Ծառուկյան դաշինքից բացակայել ու չեն քվերակել խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նրա փեսա Արգամ Աբրահմյանը ու Արթուր Մանուկյանը: Եթե այս պատգամավորները ներկա լինեին քվերակությանը, ապա արդյունքը կլիներ 38 կողմ եւ 38 դեմ:

Տպել
2467 դիտում

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին