Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

17/02/2018 schedule13:50

Բոլոր ժամանակներում էլ աշխարհի հզորները ցանկացել են իրենց շրջապատել գրագետ, գիտության, արվեստի բնագավառի փայլուն դեմքերով: Վերջիններս էլ կա՛մ համակրել են իշխանություններին, կա՛մ ընդդիմացել: Հայաստանում, իշխանությունների եւ «ստեղծագործական ինտելիգենցիայի» հարաբերությունները չափազանց հստակ են. իշխանությունը ստեղծագործող մարդկանց վերաբերվում է որպես իրեն սպասարկող անձնակազմի: Ավելի լավ, քան կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, այդ հարաբերությունները թերեւս ոչ ոք չի նկարագրել. «Մշակութային գործիչները մշտապես զգում են պետության ուշադրությունն իրենց հանդեպ»:

Իշխող ՀՀԿ-ն իր շարքերը ներկայացուցչական դարձնելու նպատակով ընդգրկել է կյանքի բոլոր իրավիճակներում իրենց դրսեւորող մարդկանց՝ պարողներ, դերասաններ, շախմատիստներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, գինեկոլոգներ, գիտության թեկնածուներ եւ անգամ դոկտորներ:

Նրանցից ոմանք Երեւանի ավագանու նիստերին նստում են առաջին շարքերում http://armtimes.com/hy/article/112115: Ավագանիով չի սահմանափակվում իշխանություններին ծառայելու պատրաստ մտավորականների ամբողջական ցանկը:

Լինել մտավորական, նշանակում է կրել սոցիալական վարքի (կոդեքսի) կոնկրետ կանոններ: Ընդամենը: Այդ կոդեքսն էլ շատ պարզ է՝ հարգանք մարդու հանդեպ, պատասխանատվություն հասարակության առաջ, զգալի հեռավորություն՝ իշխանություններից:

Ինչու՞ են մարդիկ, որոնց իներցիայով մտավորական ենք համարում, այսքան անմասնակից հասարակական կյանքում տեղի ունեցող խնդիրներին: Նրանք պատրաստ են զարմացած ու ապշած հայացքով դիտել՝ ինչպես են ավագանիի արու անդամները հարձակվում գործընկեր կնոջ վրա, հարվածում նրան: Ու իբրեւ թե այնքան է տեսարանը տհաճ, որ իրենց թույլ էլ չեն տա դրա մասնակիցը դառնալ:

Ի՞նչն է նրանց ստիպում այնքան ցածր ինքնագնահատական ունենալ, որ ավագանու կազմում նստել ՀՀԿ ցուցակով: Կայուն ռոճի՞կ, մասնակցություն իշխանական բանկետների՞ն, թեյախմությանը՝ նախագահականու՞մ…

Նրանք, մյուսները, որ արդեն «էլիտար» են, դատապարտվա՞ծ են իշխանություններին սպասարկողի դերում լինել, այլ ընտրություն չունե՞ն: Բայց հիմա 1937 թվականը չէ. մտավորականներին գնդակահարություն, հոգեբուժարաններ, աքսոր չի սպառնում: Նրանք ունեն ընտրություն` ամեն ձեւով իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնել իշխանություններին: Կան իրավիճակներ, երբ որեւէ արտաքին հանգամանք քեզ չի ստիպում սրիկա լինել, բայց այդպիսին լինելը քո ներքին պահանջն է: Եվ դու ուղղակի շնորհակալ ես Ժամանակին եւ համակարգին՝ քեզ հնարավորություն տալու համար լինել վերջացած սրիկա:

Մտավորականների դերը հասարակության արժեքային ընկալումների առումով շատ կարեւոր է: Ցեղասպանության օրը նշվում է ապրիլի 24-ը, երբ 600 մտավորական ձերբակալվեց, աքսորվեց, սպանվեց: Այսինքն, երբ հասարակությունը չունի մտավորականություն, ազգի համար դա ցեղասպանությանը հավասար աղետ է:

Խորհրդային ժամանակներում ձեւավորված մտավորականների հավակնոտ դերը` լինել ազգի առաքյալները, անկախության տարիներին արագորեն իրեն սպառեց: Անկախությունը ցույց տվեց հայ մտավորականների համեստ, չափազա՛նց համեստ տեղը հասարակական կյանքում: Ավելի ստույգ` մտավորականներն իրենց դերը խիստ սահմանափակեցին` վերածվելով պարզապես ինտելեկտուալների: Բանը հասավ նրան, որ այսօր հասարակությունն իր հերթին պարզ հասկացնում է, որ իր կյանքն այնքան էլ սարսափելի չէ առանց մտավորականության: Մտավորականությունը կորցրել է իր խորհրդանշական կապիտալը` լինել որոշակի արժեքներ կրող մարդկանց համախումբ:

Մտավորականությունը՝ իբրեւ հասարակության կայուն, պաշտպանիչ շերտ, այսօր չկա: Կան բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, արվեստագետներ եւ այլք, որոնցից շատերը կամավոր մասնակցում են իշխանությունների վերարտադրմանը` նախընտրական շրջանում: Հանրապետության բոլոր բուժհաստատություններում, դպրոցներում գլխավոր բժիշկներն ու տնօրենները ընտրակեղծարարության գնով միայն կարող են մնալ իրենց աշխատանքին:

Իշխանությունն իրեն կից ստեղծեց մտավորականների միավորում՝ Հանրային խորհուրդ: Որն իբրեւ թե պիտի արտացոլեր իրականությունը, հասարակության ձայնը հասցներ իշխանություններին՝ վերջիններիս մատչելի լեզվով: Պատահեց այնպես, որ իրականության արտացոլանքը անջատվեց իրականությունից եւ սկսեց ապրել առանձին կյանքով: Ինչպես մարդու ստվերն առանձնացավ մարդուց՝ Շվարցի հայտնի պիեսում: Հանրային խորհուրդը, պարզվեց, անելիք չունի, քանի որ չունի հասարակության վստահությունը եւ ունի հեղինակության լուրջ դեֆիցիտ:

Մեր մտավորականությունը (ստիպված ենք այս բառն արդեն պայմանականորեն գործածել) հասցրել է կորցնել իր արտոնությունը` իշխանությունների հետ խոսել` որպես հավասարը հավասարի: Իսկ իսկական մտավորականի դեպքում հակառակն է: Երբ Նիկիտա Խրուշչովը որոշեց իր համար բացահայտել Ամերիկան, առաջարկեց ԱՄՆ իր գործընկերոջը` Էյզենհաուերին, հանդիպել: «Իր կողմից»` Խրուշչովը խոստացավ տանել Միխայիլ Շոլոխովին: Էյզենհաուերին առաջարկեց իր հետ «վերցնել» Հեմինգուեյին: Շոլոխովը Խրուշչովի հետ գնաց, սակայն երբ Հեմինգուեյին փոխանցեցին Էյզենհաուերի առաջարկը, գրողը պատասխանեց. «Փոխանցեք պարոն նախագահին, որ ես արջ չեմ, որին շղթայով տանում են տոնավաճառի պարապ-սարապներին»:

Եվ մեր հասարակական օրգանիզմը կամաց-կամաց կորցրեց իր ամենակարեւոր օրգանը` ուղեղը: Ուղեղի դերը ստիպված իրենց վրա են վերցնում ամենեւին ոչ մտածելու համար նախատեսված օրգաններ:

Տպել
16001 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը