Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

17/02/2018 schedule17:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 18-ի համարում

Երկու օր առաջ տեղի ունեցած «Հայկյան մրցանակաբաշխությունը», որի կազմակերպիչն է Համահայկական երիտասարդական հիմնադրամը, իսկ ավելի կոնկրետ՝ բազեները, ընդհարման պատճառ է դարձել Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ բազեների միջեւ: Հենց մրցանակաբաշխության ժամանակ համալսարանի ուսանողները, որպես բոյկոտի նշան, միասնաբար լքել են Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճը, ուր տեղի էր ունենում մրցանակաբաշխությունը: Իսկ արդեն նախօրեին ԵՊՀ ուսանողական կազմակերպությունները տարածել են մի հայտարարություն, որում իրենց մտահոգությունն ու վրդովմունքն են հայտնում Հայաստանի «կազմակերպված» երիտասարդության շրջանում տիրող անառողջ եւ ոչ կառուցողական մթնոլորտի վերաբերյալ, որի դրվագներից մեկն էլ հենց փետրվարի 15-ին տեղի ունեցած «Հայկյան մրցանակաբաշխությունն» է:

«Ցավոք, ինչպես նախորդ տարիներին, այս տարի առավել շատ, այս մրցանակաբաշխությունը չծառայեց բուն նպատակին»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ «Համալսարանական» հանդեսի գլխավոր խմբագիր Կարեն Գրիգորյանը: Դրա վառ ապացույցն, ըստ համալսարանականների, «Հայկյան մրցանակաբաշխության» մրցանակակիրների ցուցակն է, որի միայն ընթերցումից արդեն պարզ երեւում է, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել կազմակերպիչները մրցանակները հանձնելիս: Բանն այն է, որ Երիտասարդական հիմնադրամի կազմակերպած մրցանակաբաշխության մրցանակակիրների հիմնական մասը կուսակցական պատկանելություն ունեցող անձիք են կամ դրսից ֆինանսավորվող կազմակերպություններ: Սա ակնհայտ երեւում է մրցանակակիրների ցուցակն անգամ թեթեւ աչքի անցկացնելու դեպքում:

ԵՊՀ ուսանողներին զայրացրել է հատկապես այն, որ մրցանակաբաշխության ժյուրին «Լավագույն պարբերական» նոմինացիայում անգամ որպես նոմինանտ չի ներկայացրել ԵՊՀ-ի «Համալսարանական» պարբերականը, որն, ըստ սույն բուհի ուսանողների, լավագույնն է երիտասարդական դաշտի պարբերականների մեջ: Դրա փոխարեն, մրցանակը տրվել է Բժշկական համալսարանի «Մեդիկուս» ամսաթերթին, որը բացառապես զբաղված է ուսանողության շրջանում կուսակցական քարոզարշավով (հիմնականում Հանրապետական կուսակցության), ուր բացահայտ գրվում է, որ շատերը ԵԲՀ-ի ուսանողական խորհրդարանը համարում են ՀՀԿ-ի նախընտրական շտաբ եւ այլն: Այնինչ, «Կրթության մասին ՀՀ օրենքում» հստակ գրված է, որ կուսակցական քարոզչությունը բուհերում արգելվում է:

«Հայկյան մրցանակաբաշխության» մեկ այլ՝ «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» նոմինացիայում ներկայացված են եղել բացառապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, իսկ մրցանակը հանձնող Արմեն Աշոտյանը, որը ԵԲՀ-ի ուսխորհրդի նախկին նախագահն էր, ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահը եւ բոլորովին վերջերս ՀՀԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, ըստ համալսարանականների, բեմ բարձրանալով հայտարարել է, թե պարզ է, որ լավագույնը պետք է հանրապետական լիներ: «Մենք, որպես երիտասարդներ, մեր մտահոգությունն ենք հայտնում ընդհանրապես երիտասարդության ոլորտում տիրող այս ոչ բարվոք մթնոլորտի համար, որտեղ ինչ-որ նպատակի հասնելու համար ցանկալի է, որ կուսակցական կրծքանշանով լինես, որի վրա ցանկալի է, որ թռչուն պատկերված լինի»,- երեկ վրդովված ասում էր համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը, որը այդ պաշտոնում ընտրվել էր հայտնի սկանդալային ընտրությունների արդյունքում:

Համալսարանի ուսանողներին հունից հանել է նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ուխտագնացությունը դեպի Դեր-Զոր: «Սա կուսակցական ուխտագնացություն է, եւ մենք համաձայն չենք, որ այն կուսակցականացվի»,- երեկ ասում էր ԵՊՀ Արհկոմիտեի ուսանողական գծով փոխնախագահ Արմեն Ավետիսյանը: Ըստ նրա, ՀԵՀ-ը, որպես կանոն, բոլորին առաջարկում է ինչ-որ բան քննարկել, բայց քննարկումներից հետո միշտ պարզվում է, որ որոշումը նախապես կայացված է եղել: Եւ այժմ ՀԵՀ-ին, այսինքն, բազեներին պատժելու համար ԵՊՀ ուսանողները որոշել են համապատասխան միջոցներ կիրառել: Նրանք առաջին հերթին դիմելու են ԵՊՀ ղեկավարությանը, խնդրելով, որ վերջինս վերանայի կամ դադարեցնի ՀԵՀ-ի որեւէ ծրագրի ֆինանսավորումը:

«Թող ՀԵՀ-ը բացատրի, թե ինչպես է հովանավորում կուսակցական քարոզչությունը բուհերում: Բացի այդ, ՀԵՀ-ն առաջնորդվում է բոլորին բավարարելու, այսպես ասած, քոմփլեմենթար քաղաքականության սկզբունքով, որն այս դեպքում չի արդարացվում»,- երեկ ասում էր Արմեն Ավետիսյանը: Մենք փորձեցինք նաեւ այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ՀԵՀ-ից: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը բացատրեց, որ ԵՊՀ պարբերականը նոմինանտների ցուցակում չի ընդգրկվել այն պատճառով, որ դրա հիմնադիրները ԵՊՀ շրջանավարտներն են: «Մեզ համար կարեւոր չէ՝ որակով է դա արվում, թե ոչ: Մեր խնդիրն է՝ մրցանակը տալ ուսանողական այն լավագույն պարբերականին, որն անում են ուսանողները»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2080 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել