Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

17/02/2018 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 18-ի համարում

2003 թվականին Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգիրք ընդունելու իմաստն այն ապաքրեականացնելն էր` ավելորդ դաժանությունից, չարդարացված խիստ պատիժներից մաքրելը: Աշխարհը փորձում է հանցանք կատարած անձին ուղղել ոչ այնքան ազատազրկման, որքան այլ` մարդասիրական մեթոդներով, ուստի որոշ հանցատեսակներ նոր օրենսգրքով պետք է դադարեին քրեորեն պատժելի արարքներ համարվելուց, որոշ արարքներ պետք է տեղափոխվեին վարչական օրենսգիրք, պետք է մեղմացվեին պատժաչափերը: Մեր օրենսգիրքն, իհարկե, չափավոր ապաքրեականացվեց` հօգուտ մարդու կատարված փոփոխությունները շատ չէին, սակայն եղածն էլ կբավարարեր, եթե օրենսգրքի ընդունումից հետո քայլ առ քայլ, գաղտագողի չսկսեին նահանջել հայտարարված սկզբունքներից:

2004-ի վերջին Ազգային ժողովը հերթական փոփոխություններն է կատարել քրօրում: Զարմանալի է, թե ինչպես են այդ փոփոխությունները հավանության արժանացել միջազգային փորձագետների կողմից: Փոխվել է քրօրի 89 հոդվածը` «Անչափահասների ազատազրկումը», որի առաջին մասն ուժը կորցրած են ճանաչել եւ 2-րդ մասում ավելացրել «ոչ մեծ ծանրության» բառերը. դա նշանակում է, որ եթե մինչ օրս անչափահասներին կարելի էր ազատազրկել միայն «միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր» հանցագործությունների համար, ապա այսուհետ` նաեւ «ոչ մեծ ծանրության» հանցագործությունների դեպքում:

Փոփոխության է ենթարկվել 179 հոդվածը` «Յուրացում կամ վատնում»` նախկինում այս հոդվածի 2-րդ մասով նախատեսված էր «2-4 տարի ազատազրկում կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից առավելագույնը 3 տարի զրկում», ապա այժմ «կամ» բառը փոխարինվում է բութով: Այսինքն` այս հոդվածով դատվողներին անպայման կդատապարտեն 2-4 տարի ազատազրկման, որը կզուգորդվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով: Քրօրի 183 հոդվածում` «Ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի», ավելացվել է «կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով» բառերը: Այսինքն` եթե մինչ օրս ավտոմեքենա փախցնողներին առավելագույնը 1-3 ամիս կալանք էր սպասվում, ապա այսուհետ նրանք կդատապարտվեն մեկ տարի ազատազրկման:

Սակայն ամենահետաքրքիր փոփոխությունները կատարվել են հանրահավանքներ կազմակերպողների, հասարակական կարգը «խմբով» խախտողների մասով: Օրենսգրքում տեղ գտած 225 հոդվածը` «Զանգվածային անկարգությունները», մեր իշխանություններին չի բավարարել. հանրահավանքները, որպես իրենց գոյությունը վտանգող միջոցառումներ, հիմնովին արմատախիլ անելու համար ներմուծվել են 225 «շտրիխ» եւ 258 «շտրիխ» հոդվածները: Դրանցից առաջինով «անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում» (ուշադրություն դարձրեք` պատժվում են նաեւ «այլ» միջոցառումները, որոնք անօրինական չեն) կազմակերպելու համար անձին սպառնում է «տուգանք կամ կալանք` առավելագույնը 2 ամիս ժամկետով»:

Անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու պահանջներին չենթարկվելը պատժվում է տուգանքով կամ եռամսյա կալանքով: Մյուս նորամուծությունը «Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը» հոդվածն է. «Խմբային այնպիսի ապօրինի գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, այն է` առաջացրել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կապի կազմակերպությունների կամ տրանսպորտի աշխատանքի խանգարում եւ զուգորդված են իշխանության օրինական ներկայացուցիչների օրինական պահանջներին բացահայտորեն չհնազանդվելու հետ»` պատժվում են տուգանքով նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով:

«Իշխանամետ» փոփոխության է ենթարկվել նաեւ 316 հոդվածը` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Գործող տարբերակում այս հոդվածն ուներ 3 մաս, առաջինով (կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնությունը կամ բռնության սպառնալիքը` կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ) նախատեսված էր առավելագույնը 5 տարի ազատազրկում, երկրորդով` 1 տարի, երրորդով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը)` 5-10 տարի: Իշխանությանը քիչ է թվացել մինչեւ 1 տարի ազատազրկումը եւ նրանք որոշել են այս հոդվածից ընդհանրապես հանել երկրորդ կետը, թողնելով միայն «մինչեւ 5» եւ «5-10» տարի պատժաչափերը: Եվ վերջին փոփոխությունը, որը նույնպես օրենսգրքի խստացմանն է ուղղված, վերաբերում է քրեակատարողական հիմնարկներից կատարված փախուստներին: Օրենսգրքում նոր հոդված է ավելացել` «փախուստ կատարած անձին աջակցելու համար», որը պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Դե ինչ, ետընթացն ակնհայտ է:

Արմինե Օհանյան

Տպել
1939 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն