Ականջացավ. համախմբում չի ստացվում

17/02/2018 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 18-ի համարում

«Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը երեկ դաշինքի լիդեր Ստեփան Դեմիրճյանի հետ ունեցած խոսակցությունից հետո մեզ հայտնեց, որ «Արդարություն» դաշինքի անունից որեւէ մեկը ՀՀՇ-ի կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ շփումներ չի ունեցել եւ առավելեւս նրանց չի առաջարկվել մասնակից դառնալ ապրիլին դաշինքի կողմից իրականացվելիք իշխանափոխությանը: Նման պարզաբանման անհրաժեշտություն առաջացել էր այն բանից հետո, երբ «Արդարություն» դաշինքի անանուն մի ներկայացուցիչ մեր թերթի միջոցով հայտարարել էր, որ Ստեփան Դեմիրճյանին այլեւս չեն վախեցնում ՀՀՇ-ի ականջները եւ իշխանափոխության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբում:

«Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ցանկացած քաղաքական ուժի ներսում կան ազնիվ, սկզբունքային եւ հայրենասեր մարդիկ: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ մենք բանակցենք այս կամ այն կուսակցության հետ, որպեսզի այդ մարդիկ աջակցեն մեզ»,-ասում է Ռուզան Խաչատրյանը: Այսինքն, հանուն իշխանափոխության մեծ նոր ընդդիմադիր բլոկի ձեւավորումը, թեկուզ «Արդարություն» դաշինքի շուրջ, այս պահին բացառվում է: Ոչ միայն «Արդարության» եւ նրա լիդերի դիրքորոշման, այլ նաեւ այն ուժերի դիրքորոշման պատճառով, որոնք կարող էին աջակցել դաշինքին: ՀՀՇ-ի մի ներկայացուցիչ, որը դարձյալ ցանկացավ չնշել իր անունը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենց համար ամենեւին էլ զարմանալի չէ, որ «Արդարություն» դաշինքը եւ նրա լիդերը այդքան համառորեն դեմ են արտահայտվում ՀՀՇ-ի հետ համագործակցությանը:

«Մի պահ պատկերացրեք, որ համատեղ հանրահավաք է: Եթե հարթակից ելույթ ունենա ՀՀՇ որեւէ ներկայացուցիչ, համոզված եղեք, որ հավաքվածները այլեւս չեն ցանկանա որեւէ մեկին լսել»,- ասում է մեր զրուցակիցը: Սակայն անկախ գործող ընդդիմության վերաբերյալ ունեցած իրենց մոտեցումներից, արդյո՞ք ՀՀՇ-ն պատրաստ է օժանդակել ընդդիմությանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու եւ արեւմտյան արժեքային համակարգ հաստատելու համար: «Արեւմտյան բառը մեզ համար մի քիչ անհասկանալի է: ԱՄՆ-ն էլ է արեւմուտքում, Կուբան էլ: ԱՄՆ-ում ժողովրդավարություն է, Կուբայում` բռնապետություն, հիմա մենք չենք հասկանում, ո՞ր արեւմտյան երկրի արժեքներն են իրենք ցանկանում հաստատել Հայաստանում»,- կեսլուրջ, կեսկատակ ասում է մեր զրուցակիցը: Իսկ ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա ՀՀՇ ներկայացուցիչը այնքան էլ հակված չէ հավատալ, որ գործող ընդդիմությունը ընդունակ է իշխանափոխություն իրականացնել:

«Այդ նույն մարդիկ իշխանափոխություն էին իրականացնում 2002 թվականի ապրիլին, երբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, հետո իշխանափոխություն էին իրականացնում 2003 թվականի փետրվարի 19-ին, մարտի 5-ին, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հետո որոշեցին իշխանափոխություն իրականացնել 2004 թվականի ապրիլին: Բոլոր այդ իշխանափոխությունները ավարտվում էին հասարակության ըմբոստ եւ պայքարի պատրաստ մասի ձերբակալություններով, մասսայական ծեծով, որը այդ նույն ընդդիմությունը գնահատում է, որպես բարոյական հաղթանակ: Այսօր էլ ամեն ինչ կառուցելով ժողովրդի կարճ հիշողության վրա, այդ նույն մարդիկ եւ ուժերը որոշել են տանել հերթական բարոյական հաղթանակը, որի արդյունքը կլինի այս իշխանությունների հավելյալ պաշտոնավարումը»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավոր է, որ ինչպես պնդում է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, իշխանությունները այս տարի չեն համարձակվի դիմել ուժի գործադրման, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացել են, իսկ ԼՂ հարցը մտել է փակուղի: Մեր զրուցակիցը միամիտ է համարում նաեւ այս ձեւակերպումները, խորհուրդ տալով նկատի ունենալ, որ ԼՂ հարցը փակուղի մտել է դեռեւս 1998 թվականից, իսկ իշխանությունները, ըստ մեր զրուցակցի, միշտ էլ թույլ են եղել, սակայն ընդդիմությունը չի կարողացել օգտվել այդ թուլությունից:

«Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ապա հաջորդ տարի իշխանությունները ավելի թույլ են լինելու քան այս տարի են, իսկ 2007-ին ավելի թույլ կլինեն քան 2006 թվականին»,- ասում է մեր զրուցակիցը: Այդ դեպքում ինչ է առաջարկում ՀՀՇ-ն եւ ինչպիսի լուծում են տեսնում իրենք: «Եթե իրոք շատ են ուզում իշխանափոխություն, թող մեզ գոնե չխանգարեն եւ մենք անպայման կանենք»,- վստահեցնում է նա: Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության քաղխորհրդի անդամ Էդուարդ Անտինյանն էլ ասում է, որ իրենք շարունակում են պնդել իրենց տեսակետը, ըստ որի Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն գաղափարական դաշինքի ձեւավորման դեպքում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1837 դիտում

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում