Արագ սնունդը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը

22/02/2018 schedule10:00

Վրացի գործարար Թեմուր Չկոնիան Ռադիոլուրին տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում կբացվի ամերիկյան աշխարհում արագ սննդի խոշորագույն ցանցի՝ «McDonald’s»-ի սննդի կենտրոն։

Թե ի՞նչ բացասական կողմեր ունի «McDonald’s»-ը, պատասխանեց սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը։

- Տիկին Պետրոսյան տեղյակ ե՞ք, որ Հայաստան է մուտք գործելու արագ սննդի խոշորագույն ցանց «McDonald’s»-ը։

- Այո, կարդացել եմ։

- Ի՞նչ գիտեք այդ ցանցի մասին։

- Ամբողջ աշխարհն է տեղյակ, որ դա աշխարհի ամենահայտնի արագ սննդի ցանցերից մեկն է։ Արագ սնունդը մասնագիտական առումով ասեմ՝ առողջության ամենամեծ խնդիրներ առաջացնող բաներից մեկն է։

- Փաստորեն Հայաստան է մուտք գործում հերթական անառողջ սնո՞ւնդը։

- Այո, հերթական՝ ու գրավիչ։

- Իսկ, իր մեջ ի՞նչ վնասակար բաներ է պարունակում։

- Ընդհանրապես արագ սնունդը վնասակար է, ոչ միայն «McDonald’s»-ը։ «McDonald’s»-ի վտանգը նա է, որ նոր է, գովազդված է ու բավականին մեծ շուկա պետք է ձեռք բերի։ Առաջինը իր մեջ ավելորդ ճարպերի օգտագործումն է՝ վնասակար յուղերի օգտագործումն է, երկրորդը նորմայից շատ քանակի աղերի օգտագործումն է, երրորդը սննդամթերքի որակի կասկածելիությունն է։ Առաջին երկուսը մտնում են նորմայի մեջ, ուղղակի իրենք վտանգավոր են։ Չափից ավելի տապակած եւ չափից ավելի աղի ուտելիքը, հիմնականում միշտ ուղեկցվում է գունավոր ըմպելիքների հետ։ Գունավոր ըմպելիք, աղի ուտելիք, յուղոտ ուտելիք, դրանք երեխաների հիմնական թիրախներն են, դեռահասների առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում, որովհետեւ բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունները։

- Փաստորեն կարո՞ղ ենք ասել, որ սա ընդամենը միակողմանի՝ բիզնես նպատակով է միայն մուտք գործում։

- Օրենքով արգելող ինչ-որ մի բան չկա, ոչ ոք չի կարող արգելել, ուղղակի լավ չի ինձ համար՝ որպես բժիշկ, որ մտնում է շուկա։

- Միջազգային շուկայո՞ւմ էլ հաշվի չեն առնվում այդ վնասակար հատկությունները, որ այս սննդի ցանցը այդպիսի մեծ սպառում ունի։

- Զարգացած երկրներում սննդի անվտանգության մատնանշումը բարձր մակարդակի վրա է, եւ մարդը գիտի՝ ընտրի թե չընտրի։

- Հայաստանում սպառողները նույն տեղեկացվածություն ունե՞ն։

- Չէ, իհարկե։

- Փաստորեն ամեն դեպքում միայն բիզնես են փորձում զարգացնե՞լ։

- Բիզնես զարգացնելը դա նոր աշխատեղեր են, նոր հարկատուներ են եւ այլն։

Հայաստանում «McDonald's» ցանցի բացման մասին խոսվում է արդեն մի քանի տարի:

Դեռ 2012 թ․-ին հայկական լրատվամիջոցներում գրվել էր, որ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, հաջողությամբ ավարտել է իր բանակցությունները ամերիկյան հայտնի «McDonald's» ընկերության հետ եւ «Տաշիր Գրուպը» գնել է այս ցանցի լիցենզիան, և «McDonald's»-ը առաջիկա ամիսների ընթացքում պետք է լիներ Երեւանում:

Իսկ 2017 թ․ փետրվարին «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել էր, որ ստացել է Հայաստանում արագ սննդի «McDonald's» ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։ Չկոնիան ասել էր, որ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ․»

Վերջերզ Ռադիոլուրի հետ զրույցում գործարարը ասել է, որ տեղյակ է ու վստահ` հայաստանյան պաշտոնական շրջանակներում դեմ չեն «McDonald's»-ի մուտքին: Ինքն էլ սպասում է, Հայաստանում ընտրական գործընթացների ավարտին՝ վերջնականապես հստակեցնելու իր անելիքները, հետո որոշելու՝ բացի Երեւանից էլ որ քաղաքներում ներկայանալ ու հայտարարել բացման ամսաթիվը:

Պետգույքի կառավարման վարչությունից տեղեկացանք, որ իրենց մոտ դրա հետ կապված որեւէ բան չի եղել։

                                                                                                  Նիկոլայ Ավետիսյան

Նյութը տպագրվել է «Հայակական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
996 դիտում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումները չեն ավարտվել

Օր 10-րդ. այսօր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորի ծնունդն է, նա կհանդիպի Մակունցին