Հայաստանի փորձը լավագույնն է. ԵՄ-ի «կամ-կամ» դիրքորոշումը մասնատեց Ուկրաինան. Կոսաչեւ

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը ներկայացրել է իր տպավորությունները մյունխենյան համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումից, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը եւ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:

Նա նշել է, որ քննարկվել է մի թեմա, որը համաժողովի կազմակերպիչները բավականին պրովոկացիոն են ձեւակերպել՝ «Պետությունները Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ. մո՞ւտք, թե՞ ելք» (In or Out: Countries In-Between Europe and Russia):

«Տեսակետները բոլորովին սպասելի էին. նախագահը հպարտությամբ պատմում էր Եվրասիական տնտեսական միության եւ ԵՄ հետ միաժամանակ մերձեցման դրական փորձի մասին, Մոլդովայի վարչապետը բողոքում էր, որ Ռուսաստանը ճնշում է եւ նույնիսկ չի թողնում շնչել Մոլդովայում եվրաինտեգրման կողմնակիցներին, իսկ եվրահանձնակատարն անմեղ դեմքով պնդում էր, որ ԵՄ-ն երբեք ոչ մեկին որեւէ բանի չի դրդում եւ միայն հասցնում է հետ պահել ԵՄ անդամակցելու բոլոր ցանկացողներին:

Ես խոսեցի այն մասին, ինչը տեսանելի է ցանկացած ռուս պաշտոնյայի համար եւ անտեսանելի արեւմտամետներին՝ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներն ու ԱՊՀ երկրները Արեւմուտքի կողմից միշտ դիտարկվել են Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ:

...Հիշեցրեցի 1990 թվականի Փարիզի խարտիան նոր Եվրոպայի համար, որում ասվում է Եվրոպայի տարանջատման ավարտի եւ անվտանգության կարեւորության մասին: Նշեցի, որ 2013 թվականին ԵՄ «կամ-կամ» դիրքորոշումը ընդամենը մի քանի ամիս անց մասնատեց Ուկրաինան, որը կանգնել էր այդ կեղծ ընտրության առաջ: Եվ կարծիք հայտնեցի, որ այսօր Եվրոպային պակասում է նոր Ռոբեր Շուման (եվրաինտեգրացիայի գաղափարի հեղինակ), որը կկարողանար միասնական դարձնել ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ջանքերով պառակտված մեր ընդհանուր Եվրոպան:

Շնորհակալ են Հայաստանի նախագահին: Հայաստանի փորձն անհամեմատ ավելի լավն է Ուկրաինայի փորձից»,- Facebook-յան իր էջում գրառել է Կոսաչեւը:

Տպել
954 դիտում

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում

Լոռու ներկայիս մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական մարզպետի հետ ընտրապայքարի մասին

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին

Համաներման շրջանակներում մինչ այժմ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա, նա էլ է ՔՊ թեկնածու

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք (տեսանյութ)