Վաստակավորի կոչումը Մգեր Արմենիային կօգնի, եթե գնա «Եվրատեսիլ 2018». պրոդյուսեր

Մգեր Արմենիայի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը վստահ է, որ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը երգչին կօգնի, եթե նա Լիսաբոնում «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցելու հնարավորություն ստանա: Այս մասին Հարությունյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կոչումը խանգարում է, քանի որ մրցակիցների երկրպագուները երգչի դեմ են տրամադրվում, սակայն Եվրոպայում այն կնպաստի, որպեսզի հայկական սփյուռքն ակտիվ լինի քվեարկության ժամանակ:

««Դեպի Եվրատեսիլ»-ում խանգարում է, որովհետեւ նա արդեն ստացված երգիչ է, եւ մեր դեմ է տրամադրվում այն ջահելությունը, որը հետեւում է մնացած 19 մասնակիցներին: Վաստակավոր արտիստ լինելը կարեւոր է սփյուռքի համար. եթե հաղթենք ու գնանք Պորտուգալիա, ապա սփյուռքը շատ լավ կտրամադրվի՝ տեսնելով, որ մասնակցում է վաստակավոր արտիստ, նշանակում է՝ նա շատ լուրջ արտիստ է, սփյուռքն էլ ավելի լուրջ կվերաբերվի, եւ ձայներն ավելի շատ կլինեն: Ուշադրությունն ավելի մեծ կլինի, քանի որ Մհերին սփյուռքում ճանաչում են»,- ասաց պրոդյուսերը:

Գեորգի Հարությունյանը համոզված է, որ Մհերը հաղթելու է: Պրոդյուսերն ընդգծում է, որ մնացած 19 մասնակիցների մեջ չկան այնպիսիները, որոնք իրենց փորձով ու վոկալային տվյալներով կարող են համեմատվել նրա հետ: Բացի այդ՝ ըստ Հարությունյանի՝ իրենց երգը լավագույնն է: Հենց այս ամենը, նրա կարծիքով, կնպաստի Մհերի հաջողությանը, իսկ խոսակցություններին, թե նրա հաղթանակը կանխորոշված է, քանի որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմն է, ըստ Հարությունյանի՝ պետք չէ ուշադրություն դարձնել:

«Եթե առաջին տիկինը կապ ունենար, մրցույթ չէր լինի, ու Մհերն առանց մրցույթի կանցներ: Ծաղրածու չենք, որ մրցույթի մասնակցենք՝ իմանալով, որ մենք ենք հաղթելու: Մտերմությունն արդեն մոտ 10 տարի է, ինչո՞ւ 10 տարի հետո, ինչո՞ւ այն ժամանակ, երբ Մհերն արդեն ստացել է վաստակավոր արտիստի կոչում: Նշանակում է, որ առաջին տիկնոջ հետ հարաբերություններն ընդհանրապես կապ չունեն մեր մասնակցության հետ: Մհերը մասնակցելու ցանկություն ունեցավ, հայերեն ասած, պագոնները գցեց, ի տարբերություն այլ ճանաչված երգիչների, եւ մասնակցեց մրցույթին, որտեղ մասնակցում են երգիչներ, որոնք կամ այնքան փորձ չունեն, որքան նա, կամ էլ ընդհանրապես փորձ չունեն մեծ մրցույթների մասնակցելու»,- ասաց նա:

Վերջին շրջանում Մհերի անվան շուրջ «Դեպի Եվրատեսիլի» հետ կապված 2 աղմկահարույց դեպք եղավ: Նախ նրան մեղադրեցին գրագողության մեջ: Համացանցում օգտատերերը նրա մրցութային երգը՝ «Forever»-ը, նմանեցրել էին «Queen» խմբի «Who Wants to Live Forever»-ի հետ: Նրանք նմանություն էին գտել մեղեդու եւ բառերի մեջ: Գեորգի Հարությունյանը վստահ է, որ այս պարագայում պլագիատ չկա:

«Պլագիատն այն է, երբ կրկնվում են նոտաներ, ոչ մի նոտա չի կրկնվում, միայն երգի անվանման մեջ կան նույն բառերը. Մհերի երգի մեջ՝ «I Want to Live Forever» (ես ուզում եմ հավերժ ապրել), իսկ «Queen»-ի երգի մեջ՝ «Who Wants to Live Forever» (ով է ուզում հավերժ ապրել), իմաստները տարբեր են, ոչ մի նմանություն չկա: Այս երգը լսել է նաեւ «Queen» խմբի կիթառահարը, նա էլ է հասկանում, որ շատ սիրուն, լավ երգ է, եւ ոչ մի պլագիատ դրանում չի տեսել»,- ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ Մհերը միակ հայ երգիչն է, որը «Queen»-ի հետ նույն բեմի վրա կանգնել է:

Մյուս սկանդալը կապված էր «Դեպի Եվրատեսիլ»-ի մեկ այլ մասնակցի՝ Հայկ Կասպարովի հետ: Օրերս Հայկն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Մհերը պետք է ներողություն խնդրի իրենից, քանի որ տարիներ առաջ իր ու երգչուհի Արփիի համար նախատեսված «Տարոսը ձեզ» երգն առանց իրեն զգուշացնելու վերցրել է: Հարությունյանը նշեց, որ Հայկն ինքն է ներողություն խնդրել այս հայտարարության համար:

«Հայկ Կասպարովն այդ հարցազրույցը տալուց հետո ներողություն է խնդրել, ասել է, որ դա իր համար PR էր: Ինչ վերաբերում է այդ երգին, այն գրել է Արփին, երգի իրավունքներն ինձ մոտ են: Ես իրավունք ունեմ տալ այն ցանկացած երգչի: Երգում է նա, ով լավ է կատարում, իսկ Հայկ Կասպարովը նույնիսկ չէր կարող կատարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր ու Մհերի հարաբերությունները Հայկի հետ սրված չեն:

«Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 19-ին: Ելույթ կունենան Գեւորգ Հարությունյանը (01), Անգելը (02), Լուսինե Մարդանյանը (03), Ժաննա Դավթյանը (04), Մհեր Արմենիան (05), «Նեմրան» (06), Հայկ Կասպարովը (07), Թամար Կապրելիանը (08), Ռոբերտ Քոլոյանը (09) եւ «Գաթա» բենդը (10):

SMS քվեարկությունը կսկսվի համերգից անմիջապես հետո՝ 15 րոպեով։ Նախընտրած արտիստի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մասնակցի թիվն ուղարկել 1006 համարին։ 1 SMS-ի արժեքը 50 դրամ է (ներառյալ ԱԱՀ)։ Եզրափակիչ կանցնի ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում առավել շատ միավորներ ստացած 5 մասնակից։

Տպել
5875 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ