Քաղաքապետարանում թղթախաղո՞վ են զբաղվում, ովքե՞ր են այդ մարդիկ. պարզաբանում է Ա. Գեւորգյանը

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջանն այսօր մի քանի լրատվամիջոցների հրավիրել էր քաղաքապետարան՝ շրջայց կատարելու եւ նկարահանումներ իրականացնելու: Փոստանջյանը ներկայացրել էր մասնավորապես մի սենյակ, որտեղ հավաքված էին մի խումբ տղամարդիկ, իսկ սենյակում խաղաթղթեր կային ու խաղի հաշիվների մասին նշումով թղթեր: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, լրագրողներին խնդրեց դուրս գալ շենքից, որովհետեւ նրանց շրջայցի հրավիրելը, ըստ նրա, ինքնիրավչություն է եղել եւ լրագրողները տարածք են մուտք գործել ներքին կանոնակարգի խախտումով:

Արթուր Գեւորգյանից փորձեցինք պարզել, թե ինչ սենյակ էր ներկայացվում տեսանյութում եւ ինչու էին այնտեղ խաղաթղթեր փռած:

- Պարոն Գեւորգյան, ի՞նչ սենյակ էր դա, ովքեր էին այդ մարդիկ եւ ինչով էին զբաղվում ու ինչ խաղաթղթեր էին այնտեղ:

- Նախ եւ առաջ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելու համար կա ներքին կանոնակարգ, որի խախտումով տվյալ խմբակցության ղեկավարը հրավիրել էր լրագրողներ, տարել այն տարածքներ, որի իրավասությունը ինքը չունի: Շենք մուտք գործելու համար պետք է առաջնորդվել աշխատակազմի համապատասխան կանոնակարգով: Դա կլինի խմբակցության ղեկավար, վարչության պետ, միեւնույն է, շենք մուտք գործելը, շենքում գտնվելը, առավելեւս նկարահանում կատարելը համար պետք է լինի համապատասխան կանոնակարգի համաձայն: Երեւանի ավագանու խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը իրավունք ունի լրատմամիջոցներին հրավիրել բացառապես իր աշխատասենյակ: Բայց, ինչպես տեսանք, նա ինքնիրավչությամբ է զբաղվել եւ տարել է քաղաքապետարանի վարչական շենքի տարածքներով իրականացրել է ինչ-որ նկարահանումներ, որի իրավունքը չունի:

- Ամեն դեպքում իրականությունը դրանից այլ չի դարձել. տեսանյութում տեսանք աշխատասենյակ, որտեղ տղամարդիկ էին հավաքված...

- Ոչ թե տեսաք աշխատասենյակ, խնդրում եմ հստակեցնել եւ չփորձել կեղծել կամ չփորձել այլ տեսնկյունից ներկայացնել վարորդների հանգստյան սենյակը: Վարորդների սենյակը երբեւէ չի եղել եւ չի դիտարկվել որպես աշխատասենյակ:

- Ո՞ւմ վարորդներն էին նրանք:

- Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաների վարորդների մասին է խոսքը: Նրանք, բնականաբար, պետք է ունենան իրենց աշխատանքային պայմանները: Հանգստյան սենյակ եւս այդ մարդիկ պետք է ունենան, որտեղ եւ մուտք է գործվել, էլի եմ կրկնում, կանոնակագը կոպիտ խախտելով: Նա իրավունք չունի որեւէ մեկին այդտեղ ուղեկցելու:

- Իսկ թեկուզ հանգստի սենյակում թղթախաղը նորմա՞լ է համարվում քաղաքապետարանում:

- Ես անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում: Ի՞նչ թղթախաղ:

- Խաղաթղթերը տեսանյութում երեւում էին:

- Ես հակընդդեմ հարց տամ: Ինչ-որ խաղադրույքով խա՞ղ եք տեսել: Յուրաքանչյուր տեղ կարող են լինել խաղաթղթեր, կամ թե չէ յուրաքանչյուրի մոտ կարող են լինել խաղաթղթեր: Դա հանցագործությո՞ւն է: Դեռեւս ես չգիտեմ քրեական օրենսգրքում մի հոդված, որ խաղաթղթեր ունենալը քրեորեն պատժելի արարք է: Առավել եւս՝ հանգստի սենյակում: 

- Պարոն Գեւորգյան, իսկ որտե՞ղ է գրված, որ լրագրողները իրավունք չունեին մտնել քաղաքապետարանի շենք:

- Դա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին կանոնակարգն է, որը սահմանվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից եւ այդ կանոնակարգին պարտավոր են ենթարկվել յուրաքանչյուրը այս շենքում: Շենքը վարչական շենք է, վարչական շենքի տարածքում աշխատակազմի ղեկավարը կարող է սահմանել ներքին կանոնակարգ: Օրենքով դա սահմանված է եւ որեւէ խախտում չկա:

- Իսկ որտեղ կարելի է կարդալ եւ իմանալ՝ ինչ է այդ կանոնակարգով թույլատրվում եւ ինչ չի կարելի:

- Յուրաքաչնյուրդ շատ լավ գիտեք ու մինչ օրս Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու համար մշտապես կապվել եք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության, անձամբ ինձ հետ, այդ բոլոր հարցերը կանոնակարգել ենք միասին: Որեւէ անգամ, եթե կոնկրետ ավագանու խմբակցության ղեկավարը հրավիրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, եթե ուղեկցել է իր աշխատասենյակ, որեւէ խոչընդոտ չեք հիշի:

-Բայց որեւէ տեղ գրվա՞ծ է, որ կարգն այդպես է:

- Ներքին կանոնակարգը գործող ներքին կարգ է, ներքին կարգի հետ կապված մենք անպայման կհրապարակենք, եթե այդքան շատ է ձեզ հետաքրքրում: Եվ ընդհանրապես մինչ օրս որեւէ խնդիր նման հարցով չի առաջացել: Մեկս մյուսի հետ համագործակցել ենք բարեհաճ, նորմալ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
4693 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն