Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի վերջին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով այն ղեկավարում էր Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական, ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Պաշտոնի հավակնորդների դիմումները ԿԳ նախաարությունում ընդունվելու են մինչեւ փետրվարի 23-ը:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներից են՝

-մագիստրոսի աստիճան կամ համարժեք որակավորում կրթության,  տնտեսագիտության, կառավարման կամ ոլորտին առնչվող որեւէ այլ մասնագիտությամբ,

-պետական համակարգում ղեկավար պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում տվյալ անձն իր ենթակայության տակ ունեցել է առնվազն 10 աշխատակից,

-պետական համակարգում, կրթության, տնտեսական զարգացման, բիզնեսի կառավարման, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ,

-տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ ներդաշնակ հարաբերություններ հաստատելու կարողություն,

-կառավարության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ոչ-կառավարական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի հետ ամուր եւ արդյունավետ հարաբերություններ հաստատելու փորձ,

-թեկնածուն պետք է ունենա գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերություններում վստահության ամրապնդմանն ու արտադրողականության ապահովմանն ուղղված  դրական եւ պրոակտիվ ռազմավարություններ,

-նորարարական պահանջներին համահունչ մտածելու, աշխատելու եւ կազմակերպությունը ղեկավարելու  հմտություն՝  լոգիստիկ հարցերին եւ բարդ իրավիճակներին կատարյալ լուծումներ գտնելու միջոցով,

-հաստատակամ մոտեցում եւ նվիրում մարդասիրական սկզբունքներին եւ երեխաների շահերին ուղղված գործունեությանը

-հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն,

-գյուղական վայրեր եւ երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու պատրաստակամություն:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է «Պարենի համաշխարհային ծրագրի» աջակցությամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այդ ծրագրի շնորհիվ բազմաթիվ դպրոցների տարրական դասարաններում սովորող աշակերտները կերակրվում են ուսումնական հաստատությունում:

Տպել
1393 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների