Ոստիկանները մետրոյում հետաքրքրվում են օտարերկրացիներով, գրանցում նրանց անձնական տվյալները

Երեկ Երեւանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանում ականատես եղանք, թե ինչպես էին ոստիկանները մի զբոսաշրջիկի անձնագրային տվյալները գրանցում: Զբոսաշրջիկը Եմենից էր, երբ մուտք գործեց մետրոյի դրամարկղերի ընդարձակ սրահ, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցան նրան եւ անձնագիրը խնդրեցին: Զբոսաշրջիկը տրամադրեց իր անձնագիրը, որի մեջ ոստիկանները փնտրում էին վիզայի մասին նշումը: Դրանից հետո նրա անձնագրային տվյալները գրանցեցին թղթի վրա, որտեղ այլ անձանց անձնագրային տվյալներ էլ կային: Ոստիկանները հետաքրքրվեցին, թե ե՞րբ է նա եկել Հայաստան, ի՞նչ նպատակով, որտե՞ղ է հանգրվանել եւ ե՞րբ է հեռանալու Հայաստանից:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետարքրվեցինք՝ ի՞նչ միջոցառում է իրականացվում մետրոպոլիտենում: «Ամբողջ աշխարհում մետրոպոլիտեններում միշտ հսկողություն կա: Պետք չէ զարմանալ, իսկ ոստիկանության գործողություններն օտարերկրացիների հետ կապված, ոստիկանության գործառույթների շրջանակներում են տեղի ունենում:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը օրեր առաջ պարզել էր, որ ՀՀ ոստիկանությունը ԱԱԾ-ի հետ համատեղ հիմա էլ Երեւանում է քուրդ ահաբեկիչների փնտրում: Հիշեցնենք, օրեր առաջ քրդերի փնտրտուք էր նաեւ Գորիսում: Այս օրերին Երեւանում հայ եւ քուրդ ուսանողներ են հարցաքննվել:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում:

Տպել
2717 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում