Վարչապետի հետ լավ հարաբերություններ ունենք, ցուցանիշները վկա․ Արման Սահակյան

Այսօր ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունում տարվա ամփոփում էր, որի ընթացքում վարչության պետ Արման Սահակյանը թվերով ներկայացրեց անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքները։

Ըստ Արման Սահակյանի, 2017թ. արդյունավետ գործունեության տարի է եղել ՊԳԿՎ-ում։

Օրինակ՝ ընդհանուր դրամական միջոցները 2017 թվականին կազմել է 2 մլրդ 46 մլն 287 հազար դրամ, թիվը 2016 թվականի համեմատ աճել է՝ 1.7 անգամ:

Նշվեց, որ 2018 թ. ընթացքում կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգ:

2018 թ. հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին: Հաշվառման համակարգում կներբեռնվեն գույքի բնութագրիչ ցուցանիշները, ինչպես նաեւ գույքի մասին պատկերային տեղեկությունները: Հաշվառման համակարգը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ մարմիններին եւ կունենա ավելի մեծ կիրառական նշանակություն:

2017 թ.-ին 249 քաղաքացի (90 ընտանիք) նվիրատվությամբ կամ սեփականաշնորհման ճանապարհով իրենց զբաղեցրած հանրակացարանային 91, իսկ 2016 թ․-ին 177 քաղաքացի (68 ընտանիք) 70 սենյակի սեփականատեր է դարձել:

Ամփոփման ավարտից հետո, Արման Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Հարցին, թե Արթիկի թիվ 7 ավագ դպրոցն անհատույց օգտագործման իրավունքով Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը հանձնելու դիմաց որքա՞ն ներդրում են խոստացել կատարել, Սահակյանը պատասխանեց՝ 2 մլն դոլար։ Դիտարկմանը թե հետեւո՞ւմ են այդ ներդրումների գործընթացին, Սահակյանն ասաց, որ հետեւում են, եւ դրանք ամբողջությամբ պայմանագրային պարտավորություններ են։ «Ես խնդրում եմ, որպեսզի մենք չտարանջատենք, թե ում է հանձնված այդ գույքը, եթե կա ներդրում, եթե մարդիկ ուզում են զբաղվել բիզնեսով, ապա պետությունը պետք է խոչընդոտ չհանդիսանա։ Մենք մեր մասով պատրաստ ենք ցանկացած ներդրողի ձեռքը բռնել, եւ գործը մինչեւ վերջ տանել»,- հավելեց Սահակյանը։

Հարցին, թե շատ է խոսվում իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին, Սահակյանը պատասխանեց, որ չկա որեւիցե լարվածություն, եւ իրենք շատ գործընկերային լավ հարաբերություններով աշխատում են, եւ բավականին մեծ աշխատանք են արել, ինչը փաստում է իրենց ցուցանիշները։

Այն հարցին, թե կառավարության ընդունելությունների տան կարգավիճակն ինչպիսի՞ն է լինելու, քանի որ այն եղել է մասնավորեցման ծրագրի մեջ, իսկ վերջերս օրենքով փոփոխվեց, որպես ՀՀ 4-րդ նախագահի նստավայր, Արման Սահակյանը պատասխանեց. 

«Այո ընդունելությունների տունը նախատեսված է, որպես հանրապետության 4-րդ նախագահի նստավայր։ Ընդունելությունների տունը մասնավորեցման ծրագրում է գտնվում, մենք այս պահին պատրաստում ենք կառավարության որոշումն ընդունելությունների տունը լուծարելու մասին։ Եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, դա չի նշանակում, որ պետք է անպայման մասնավորեցվի, մենք ունենք ընկերություններ, որ 2001 թ․-ից մինչեւ այսօր մասնավորեցման ծրագրի մեջ են։ Մենք գնալու ենք լուծարման ճանապարհով, պարզ ասեմ՝ ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար, լուծարումից հետո դառնալու է նախագահի նստավայր»,- ասաց Սահակյանը։

Դիտարկմանը, թե բիզնեսին անհատույց տրամադրման գործընթացը նախկինում չի եղել, Սահակյանը պատասխանեց, որ չի եղել, դա նոր հանձնարարական է վարչապետի կողմից:«Այսինքն՝ մենք բիզնեսին ասում ենք՝ եկեք, մենք ձեզ տարածքը տալիս ենք, եկեք, բիզնես դրեք աշխատեք, աշխատատեղեր ստեղծեք, ներդրումներ արեք»,- նշեց Արման Սահակյանը։

ՀԺ-ի հարցին, թե կառավարության ընդունելությունների տանը շինարարական աշխատանքները դեռ շարունակվո՞ւմ են, Սահակյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ շարունակվում են»։ Դիտարկմանը, թե դրանք ամեն տարի կատարվող սովորական շինարարական աշխատանքնե՞ր են, Սահակյանը ասաց, որ ընդունելությունների տանը կապիտալ շինարարական աշխատանքներ տեղի չեն ունեցել, դրանք ընթացիկ շինարարական աշխատանքներ են։  Հարցին՝  այդ աշխատանքները նախագահի նստավայր դառնալու նպատակով չե՞ն  կատարվում, Սահակյանը պատասխանեց. դրա նպատակով է, ինքը դառնալու է նախագահի նստավայր։

                                                                                                               Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2528 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել