Եվրախորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի

20/02/2018 schedule13:41

Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է «Լեռնային Ղարաբաղը եւ Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով միջոցառում: Այս մասին հայտնում է Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը եւ Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը («AGBU Europe»): Միջոցառումը հյուրընկալում է ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:

Ըստ հաղորդագրության՝ հիմնվելով հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողության վրա, խթանվելով 1988 թ. փետրվարի իրադարձություններից, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության մաս էին կազմում՝ երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները եւ այլ փորձագետներ կներկայացնեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսեւորել 1988 թ. փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության կառնեն ԵՄ ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ կքննարկեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Տպել
1820 դիտում

ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն

Վարույթ է ընդունվել «Բիգ Էներգո»-ի պատասխանատուների կողմից 20 մլն դրամի յուրացման քրգործը

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՔԴՄ-ի երիտասարդական միության ներկայացուցիչներին

Այս ամենը մտահոգիչ է. Թուրքիայի վարչապետը՝ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ-ի որոշման մասին

Արցախի պետնախարարը հանձնարարել է բերքահավաքն անկորուստ կազմակերպել, մթերումը՝ ժամանակին

Վթար Այգեստան գյուղի մոտակայքում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ. 1 զոհ, 2 վիրավոր կա

Դատարանում Գրիգորյանը խնդրել է պարզել, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել իր առանձնատանը

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2