Հավատում ենք, որ կարող ենք չեմպիոն դառնալ. Վարդան Պողոսյան

Հարձակվող Վարդան Պողոսյանը մեծ հույսերով է միացել «Գանձասար-Կապանին»: Միանգամայն իրական է համարում ՀՀ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն դառնալը: Նաեւ ցանկանում է իր ներդրումն ունենալ հաղթանակներում: Իր անձնական նպատակներին անդրադառնալիս էլ ընդգծում է, որ կարեւորը թիմի հաջողություններին նպաստելն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց 2017-18 մրցաշրջանից իր սպասելիքների մասին:

«Գավաթի խաղարկության մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց առաջնությունում մեր առաջ խնդիր է դրված, եւ մենք հավատում ենք, որ կարող ենք չեմպիոն դառնալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա առաջին հերթին ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել թիմին եւ գոլեր հեղինակել. յուրաքանչյուր հարձակվողի համար կարեւորը դա է աչքի ընկնելու համար»,- ասաց նա:

Վարդանը «Գանձասար» է տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկիից», ուր տեղափոխվել էր այս մրցաշրջանից առաջ «Փյունիկից»: Մակեդոնիայում չի ստացվել բազմաթիվ վնասվածքների պատճառով: Նշում է, որ վնասվածքներից լիարժեք չբուժվելու մեջ իրենց մեղավորությունն են ունեցել ակումբի բժիշկները:

«Այո՛, դա է եղել պատճառը: Կան նաեւ այլ պատճառներ, օրինակ, ամեն անգամ վնասվածք ստանալուց հետո շատ քիչ ժամանակ էի ունենում ապաքինվելու համար: Բացի այդ՝ մարզումային դաշտը վատ վիճակում էր, ինչը նույնպես պրոբլեմատիկ էր ինձ համար: «Գանձասարի» առաջարկը եղավ այն ժամանակ, երբ խզեցի պայմանագիրս ու վերադարձա Հայաստան: Իհարկե, կարելի էր շարունակել, բայց վնասվածքների ու որոշ անձնական պատճառներով որոշեցի վերադառնալ»,- ասաց նա:

Վարդան Պողոսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու է: Նորամուտը նշել է ու մի քանի հանդիպում հասցրել է անցկացնել ազգային ընտրանու մարզաշապիկով: Վերջին շրջանում, սակայն չի հրավիրվում: Պատճառը նշել չի կարողանում:

«Չգիտեմ, թե չհրավիրվելու պատճառը կոնկրետ որն է, եւ այս թեմայով միայն այսքանը կարող եմ ասել»,- ասաց նա:

Այս օրերին Վարդանը «Գանձասարի» կազմում Կիպրոսում է, որտեղ թիմն ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնում մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ: Հավաքն ավարտվելու է փետրվարի 24-ին: Ձմեռային դադարից հետո իր առաջին խաղն անցկացնելու է մարտի 1-ին: 16-րդ տուրի շրջանակներում մրցակիցը լինելու է «Արարատը»:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում «Գանձասարը» 2-րդն է: Ունի 24 միավոր: Գործող չեմպիոն «Ալաշկերտին» զիջում է 6 միավորով: Գավաթի խաղարկությունում կիսաեզրափակչում է, որտեղ մրցակիցը «Շիրակն» է:

Տպել
1841 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում