Վանաձոր-Ալավերդի նորոգվող ճանապարհին միանգամից 3 ընկերություն է աշխատում (լուսանկարներ)

Վանաձոր-Ալավերդի ռազմավարական նշանակության միջպետական (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած ճանապարհաշինական հսկայածավալ այս ծրագրի մի շարք հատվածներում աշխատանքների արդյունքն արդեն ակնհայտ է։
 
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինարարական տեղամասեր։
Աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է 3 տեղամասերի, որոնցում տարբեր կազմակերպություններ աշխատում են միաժամանակ։
Առաջին տեղամասում ընթանում են ճանապարհի լայնացման, հենապատերի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մի շարք հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Վանաձոր քաղաքը սնուցող 1020 մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները եւս մոտենում են հանգուցալուծման։
Նախարարին ներկայացվեց իրավիճակը. խողովակներն արդեն տեղադրված են, մնում է միացումները կատարել։ Ջրանջատումից հետո կսկսվեն հողի խտացման աշխատանքները:
Նախարարը հանձնարարեց պահպանել շինարարության ժամկետները, բոլոր աշխատանքներում ապահովել բարձր որակ։ Ճանապարհի առավել վտանգավոր ոլորապտույտներից մեկում ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագրի փոփոխություն, որի արդյունքում մեղմվել է երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։
Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով էլ այս տեղամասում կառուցվել են միաձույլ բետոնե եւ խամքար բետոնե հենապատեր։ Այդպիսի հենապատեր են կառուցվում նաեւ այն հատվածներում, որտեղ գետը վարարելու դեպքում կարող է ճանապարհը ողողելու վտանգ առաջացնել։
Ընդհանուր առմամբ, հողային պաստառը վերակառուցելու նպատակով կատարվել են հողային աշխատանքներ, հենապատերի վերանորոգման եւ կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման եւ վերակառուցման, ինչպես նաեւ ասֆալտապատման աշխատանքներ:
Բացի այդ, հիմնանորոգվող ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապետներ եւ արգելապատնեշներ։
Շարունակվում են նաեւ թունելների եւ կամուրջների վերակառուցման աշխատանքները: 106մ երկարությամբ  թունելում արդեն ավարտվել է մուտքի երեսպատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին  հարդարման աշխատանքները։
 
Հաջորդ՝ 280մ երկարությամբ թունելում, մուտքի անվտանգությունն ապահովելու նպատակով, կատարվում է գալերիայի կառուցում։ Սա նշանակում է, որ թունելի հիմնական երկարությունը կավելացվի եւս 25մ-ով, ինչը կկանխի հնարավոր քարաթափումների վտանգը։ Շինարարները նախարարին մանրամասնեցին աշխատանքների ընթացքը։ Նշեցին, որ աշխատանքները կավարտեն նախանշված ժամկետի շրջանակներում։
Երրորդ՝ 181մ երկարությամբ թունելի մուտքի գալերիան արդեն կառուցվել է։ Այստեղ եւս 25մ-ով թունելը երկարացվել է։ Ավարտված է նաեւ հիմքի եւ իրանների կառուցումը։
Այցի ընթացքում նախարարին ներկայացվեցին 5 թռիչքանի կամրջի վերակառուցման առանձնահատկությունները, նաեւ՝ Շնողի հիդրոէլեկտրակայանի ջրառի գլխամասի կառուցմամբ պայմանավորված հատակագծի փոփոխության մանրամասները։ Նշվեց, որ նախագծողների համապատասխան աշխատանքներից հետո այս հատվածում ճանապարհաշինական աշխատանքները կվերսկսվեն։
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց շարունակել եւ նախանշված ժամկետներում ավարտին հասցնել ճանապարհի վերակառուցումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին։
Տպել
3171 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին