«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

25/02/2018 schedule16:30

«Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ  Գյումրիի  «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների, հայկական ավիաընկերությունը հեռացավ ե՛ւ Գյումրիից, ե՛ւ Երեւանից: Սեփականատեր Գառնիկ Պապիկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցներում դեռ հունվարին ասել էր, որ հնարավոր է գարնանը վերսկսեն իրենց աշխատանքը Գյումրիում:  Թե իրականում ինչո՞ւ մեծ ոգեւորվածությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից  Գյումրի եկած սեփականատերը որոշեց դադարեցնել իր գործունեությունը, հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է  «Պոբեդայի» կողմից դեմպինգային քաղաքականության կիրառումը՝ գնային սանդղակի հետ կապված: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, խոսելով «Տարոն Ավիայի» թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել:

«Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան»  գինն իջեցրել է մարզային շահութաբերության հաշվի՞ն, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետեւ, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է: Բայց, եթե «Տարոն Ավիան» լուրջ կասկածներ ունի, որ «Պոբեդան»  իր դեմ դեմպինգ է կիրառել, ապա պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովին, որ էնտեղ քննարկվի հարցը»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

«Տարոն Ավիան» երբ եկավ Գյումրի, բոլորին տեղյակ պահեց, արդյո՞ք հեռանալուց հետո սեփականատերը խոսել է մարզպետի հետ հարցին՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Նա այդպիսի պարտավորություն չուներ, որ զրուցեր, նոր հեռանար»:

«Ինձ համար էլ էր սա անակնկալ, բայց դա սեփականատիրոջ որոշումն է, ինքն իր  բիզնես շահերով է առաջնորդվում: Հենց վերադառնա, էլի կուրախանանք»,-ասաց մարզպետը:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում, առաջին էջում:

Տպել
1214 դիտում

Հունիսի 23-ին Skype-ի միջոցով կկայանա ուղիղ կապ Ոստիկանության եւ Սփյուռքի միջեւ

Ա. Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին

Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է. զոհեր չկան

Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու առթիվ

Եղանակի տեսություն՝ Շմայսի բառերով. շատ շնորհքով տաք հոսանքներ են ներխուժում Հայաստան

Իտալիայի փոխվաչապետը պարզաբանել է «եկամուտ՝ քաղաքացիությունից» եզրույթը

Ես Հայաստանի հավաքականի երկրպագու եմ, չեմ հասցնում աշխարհի խաղերը նայել. Ն. Փաշինյան

ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս

ԲՀԿ-ն քարոզարշավն արդեն սկսել է, օգտագործու՞մ են քաղբանտարկյալներին

Արցախի ԱԺ 2 պատգամավորները հրաժարական են ներկայացրել. ԱԺ նախագահի հայտարարությունը

Կոնգրեսը կքննարկի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող բանաձեւ

Մանվել Գրիգորյանին զրկեցին «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից

Դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել, ինձ կեղեքում են. բաց նամակ իրավապահ մարմիններին

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացավ հիվանդանոցում

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաների կողմից պետբյուջեից 1.4 մլրդ դրամ է փոշիացվել

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անշարժ եւ շարժական գույք չունի

Չքննարկված փոփոխություններ՝ հարկային օրենսդրությունում

Բրազիլիան մեծ դժվարությամբ կոտրեց Կոստա Ռիկայի դիմադրությունը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի մայիսին. հայտնում է Razm.info-ն

Տարոն Մարգարյանը հրաժարական տվե՞լ է, ԱԱԾ-ն մտե՞լ է քաղաքապետարան. մեկնաբանություն