ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը տեղակայվել են թուրքական ծովային տարածքում, կհսկեն տարածաշրջանը

21/02/2018 schedule10:31

ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի «TGG Gaziantep» եւ «HMS Duncan» նավերը մոտեցել են Սարայբուրնուի նավահանգստին եւ Թուրքիայի հետ կհսկեն տարածաշրջանը։

Թուրքական «Milliyet»-ի տեղեկացմամբ՝ հակաօդային պաշտպանության կործանիչ «HMS Duncan» բրիտանական նավը վերջին անգամ Ստամբուլ էր եկել 2017թ․ հուլիսին։ Այս անգամ ՆԱՏՕ-ի 2-րդ ռազմածովային խմբի կազմում նավը, որպես ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման ուժ, կապահովի տարածաշրջանի անվտանգությունը։ 

Առաքելության հրամանատար, ծովակալ Մայք Օբեն եւ «HMS Duncan»-ի հրամանատար գնդապետ Էլեանոր Ստեկը  ՆԱՏՕ-ի այս նախաձեռնության վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել։

«Ermenihaber»-ի փոխանցմամբ, հրամանատար Օբեն նշել է, որ այս առաքելությունը 3 հիմնական նպատակ է հետապնդում։ «Որեւէ ռազմական ու հասարակական ճգնաժամի ժամանակ օգնության անհրաժեշտություն ծագելու դեպքում առաջինը կկանչվեն  «TGG Gaziantep»-ը եւ «HMS Duncan»-ը՝ որպես առաջին արձագանքման ուժեր։ Մեր երկրորդ նպատակը՝ անօրինական ներգաղթի կասեցումն է։ Անօրինական գաղթ կազմակերպողները գաղթականներին ասում են, որ Եվրոպա հասնելու ամենահարմար ճանապարհը Միջերկրական ծովն է։ Սակայն Միջերկրական ծովը նույնչափ վտանգավոր է, որքան Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները։ Մենք համատեղ աշխատում ենք գաղթականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար։

Իսկ երրորդ առաքելությունը դաշնակից երկրներին այցելելն ու նրանց աջակցելն է։ Այս այցով ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ համակարծիք է նրանց հետ եւ ուժեղացնում է ծովային անվտանգությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի հրամանատարը։
Նա հավելել է, որ այսօր անվտանգության պատը պաշտպանելը ՆԱՏՕ-ի համար կարեւոր է՝ ինչպես երբեք։  Օբեն շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարեւոր անդամն է։

Տպել
582 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է