Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան

21/02/2018 schedule14:13

Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Թուրքիայի ղեկավար կազմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին արած հայտարարությունը շարունակում է արձագանք գտնել թուրք մտավորականների շրջանակում:

Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

«Ստեղծված իրադրությունում Հայաստանը որեւէ մեղք չունի: Միակ մեղավորն Էրդողանն է: Արձանագրությունները ստորագրեց Գյուլը, ինչից հետո Էրդողանը գնաց Ադրբեջան եւ զրոյացրեց ամեն բան»,- ասաց Օրանը՝ նշելով, որ Էրդողանն այդպիսով չէր ցանկանում զայրացնել Ադրբեջանին, բացի այդ հասարակության շրջանում հետազոտությունները ցույց էին տվել, որ քվեներ է կորցնում:

«Դրանից հետո իրադրությունն ավելի վատացավ, քանի որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի ճգնաժամից հետո Էրդողանի միակ նպատակը դարձել էր այդ սկանդալը կոծկելը: Որպես դա անելու միջոց նա ընտրեց երկրի ներսում եւ դրսում լարվածություն առաջացնելը»,- ընդգծեց թուրք պրոֆեսորը: Նա որպես օրինակ բերեց ներկայում Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները, ինչպես նաեւ Էգեյան ծովում գտնվող կղզիների հարցի շուրջ լարվածության բորբոքումը Հունաստանի հետ: 

«Եւս մեկ անգամ կրկնում եմ՝ այս ամենի նպատակը լարվածություն առաջացնելը, ազգայնական զգացումներ հրահրելն է: Այս պարագայում Հայաստանը որեւէ դերակատարություն չունի: Միակ խնդիրն այն է, որ Էրդողանը ցանկանում է, լարվածություն առաջացնելով, մնալ իշխանության ղեկին»,- ասաց Բասքըն Օրանը:

Նա նշեց, որ նույն տեսարանին ականատեսն եղան, երբ սկսվեց քրդական հաշտեցման գործընթացը, սակայն կարճ ժամանակ անց գործընթացը սառեցվեց, գործի դրվեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը՝ նույնը, ինչը կատարվել էր 1937-1938 թվականներին:

Տպել
5125 դիտում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը