Չի կարող պատահել. Նոբելի հավակնորդը վաշխառո՞ւ

21/02/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 22-ի համարում

ՀՀ քաղաքացի, պետական մրցանակի դափնեկիր, գրող եւ թարգմանիչ Արտեմ Հարությունյանի դեմ այժմ էլ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազություն: Նոբելյան մրցանակի երբեմնի հավակնորդին ՀՀ շարքային քաղաքացի Վարդգես Մկրտչյանը մեղադրում է վաշխառության մեջ եւ դատախազությանը միջնորդում նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Բանն այն է, որ 1998 թվականին Մեծարենց 55 հասցեի բնակիչ Վարդգես Մկրտչյանը, փորձելով սեփական բիզնես դնել, ցանկացել է վարկ վերցնել «Կրեդիտ-Երեւան» բանկից: Բայց քանի որ բանկին դիմելու ժամանակ, ինչպես հետո է պարզվել, «Կրեդիտ-Երեւանը» գտնվելիս է եղել սնանկացման պրոցեսում, փաստորեն, գործարքը չի կատարվել: Այդ ընթացքում, ինչպես մեզ պատմեց Վարդգես Մկրտչյանը, ինքը միջնորդի միջոցով ծանոթանում է բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հետ, որն էլ խոստանում է բանկի այն ժամանակվա տոկոսներով Մկրտչյանին տալ 20 հազար դոլար:

Վերջինիս համոզելով գրավ դնել Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող (Մեծարենցի փ. 55) եռահարկ առանձնատունը, (որն, ըստ սեփականատիրոջ, արժե 150 հազար դոլար), կնքում է 20 հազար դոլարի պայմանագիր: Մեկ օր անց, սակայն, ըստ Վարդգես Մկրտչյանի, Արտեմ Հարությունյանն իրեն տալիս է միայն 10 հազար դոլար՝ հայտարարելով, որ մյուս 10 հազարը մի քանի օրից կտա: Եւս 10 օր անց բանաստեղծը, իր մոտ կանչելով Մկրտչյանին, հայտարարում է, որ կա՛մ փողը պետք է հետ բերի, կամ էլ եռահարկ առանձնատունը պետք է ձեւակերպի իր անունով: Տեղեկանալով, որ 10 հազար դոլարն արդեն գործի մեջ է, Արտեմ Հարությունյանը ստիպում է տունը ձեւակերպել իր անունով: Միայն դրանից հետո Հարությունյանը Մկրտչյանին է տալիս մնացած 10 հազարը, հայտարարելով, սակայն, որ գումարը տալիս է ամսական 6 տոկոսով (փաստորեն, բանկի տոկոսներից եռակի ավել):

Այլընտրանք չունենալով, նույն օրը Մկրտչյանը պարտավորագիր է կնքում բանաստեղծի հետ, ըստ որի, մեկ տարվա ընթացում վերջինիս պահանջած գումարները վերադարձնելուց հետո կրկին կդառնա իր տան սեփականատերը: Մեկ տարում գումարը վերադարձնել չի ստացվում, եւ Մկրտչյանը չորս տարի շարունակ ամսական սկզբում 1000, այնուհետեւ մինչեւ 1600 դոլար վճարում է Արտեմ Հարությունյանին: «Մինչեւ 2002 թվականը (պարտքը վերցնելուց հետո չորս տարվա ընթացքում-խմբ) ես Արտեմին 40 հազար դոլար եմ վճարել: Բայց արդեն 2002-ին ես նրան ասացի, որ այլեւս չեմ կարող տոկոս տալ, խնդրում եմ՝ տոկոսները դադարեցրու, նա համաձայնվեց: Ես վճարեցի եւս 16 հազար դոլար, բայց մի քանի օր անց դատարանից ծանուցագիր ստացա, որ նա ինձ դատի է տվել», պատմում է Մկրտչյանը:

Հայցադիմումում Արտեմ Հարությունյանը ներկայացրել է, որ 98-ին գնել է Մեծարենցի 55 հասցեում գտնվող եռահարկ առանձնատունը եւ արդեն չորրորդ տարին է, տարբեր պատճառաբանություններով նախկին սեփականատերերը տունը չեն ազատում (ի դեպ, մեր ձեռքի տակ են գտնվում այս 2 կողմերի միջեւ մինչ այս կնքված բոլոր պարտավորագրերն ու Մկրտչյանի ասածների փաստացի ապացույցները): Ու թեեւ դատարանի վճռով կողմերը հաշտության պայմանագիր են կնքում, ըստ որի մինչեւ 2005 թվականը Արտեմ Հարությունյանին 35 հազար դոլար վճարելուց հետո Մկրտչյանն իր տունը ետ կստանա, բայց չանցած 7 ամիս  (ըստ Մկրտչյանի այս ընթացքում ինքը Հարությունյանին վճարել է եւս չորս հազար դոլար) Հարությունյանը կրկին դիմում է դատարան՝ պատճառաբանելով, որ մեկ ամսվա գումարը ոչ ամբողջությամբ է ստացել եւ պահանջելով առանձնատան նախկին բնակիչներին վտարել տնից:

2003 թվականի հուլիսին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատավոր Ստեփան Միքայելյանը բավարարում է Մկրտչյաններին իրենց տնից վտարելու Հարությունյանի պահանջը: Վերջիններս, բնականաբար, բողոքարկում են սույն վճիռը: Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, այս գործը պարբերաբար անցնում է մեկ ատյանից մեկ ուրիշ ատյան, ներկայացվում են հակընդդեմ հայցեր, այնուհետեւ կրկին բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ Արտեմ Հարությունյանը պարբերաբար դիմում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման բաժին՝ փորձելով Մկրտչյաններին վտարել հարկադիր ծառայողների միջոցով:

Այս պահին Մկրտչյանների վճռաբեկ բողոքը ետ է ուղարկվել վերաքննիչ դատարան (դատավարությունը դեռ չի սկսվել): Վարդգես Մկրտչյանը դիմել է նաեւ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ամբողջ այս պատմությունը եւ խնդրելով վերջնական վճիռ տալ հարցին: Գործն այժմ գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազությունում եւ այժմ այնտեղ դիմումի առիթով նյութեր են նախապատրաստվում: Մինչ այդ արձանագրենք, որ Սերժ Մկրտչյանը 20 հազար դոլար պարտքի դիմաց Հարությունյանին վճարել է շուրջ 60 հազար դոլար, բայց սրանով նրա պարտքը ոչ միայն փակված չի համարվում, այլեւ նա կարող է ընդհանրապես կորցնել իր բնակարանը: Փաստորեն, Արտեմ Հարությունյանը արժանի է Նոբելյան մրցանակի, բայց լրիվ ուրիշ ոլորտում:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1152 դիտում

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան