Սերունդներին. մրցույթի իմիտացիա

21/02/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 22-ի համարում

Թե ինչպես են առաջանում այն պարտքերը, որ մենք թողնում ենք մեր սերունդներին, թերեւս, ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ վարկեր ենք ստանում, որ հրատապ խնդիրներ լուծենք: Դրանց անհրաժեշտությունը, գոնե մեծամասամբ, կասկածի ենթակա չէ: Բայց կարո՞ղ ենք ավելի քիչ պարտք թողնել: Բերենք ընդամենը մեկ օրինակ: Անցած տարի սեպտեմբերին որոշվեց վերակառուցել եւ արդիականացնել «Ալավերդի-2» 220 կիլոՎոլտ լարման ենթակայանը: Այդ աշխատանքները ֆինանսավորելու էր Գերմանիայի կառավարությունը, որը այդ նպատակով վարկ էր տրամադրելու: Աշխատանքները իրականացնողին որոշելու համար անցած տարվա սեպտեմբերին հայտարարվեց մրցույթ: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնեցին գերմանական «Areva» ընկերությունը եւ այնպիսի աշխարհահռչակ գիգանտ ընկերություններ, ինչպիսիք են գերմանական «Siemens»-ը եւ Շվեդաշվեյցարական «ABB»-ն:

Մրցութային փաթեթների ներկայացման վերջնաժամկետ հայտարարվեց նոյեմբերի 15-ը: Այս ամսաթիվը ճակատագրական դարձավ: «ABB»-ի եւ «Siemens»-ի բախտը չբերեց: Սեպտեմբերի 13-ին, երբ այդ ընկերությունները պետք է Երեւան ուղարկեին իրենց մրցութային առաջարկները, պարզվեց, որ Ֆրանկֆուրտ-Երեւան թռիչքը չի կայանալու: «Siemens»-ը փաթեթը այդպես էլ ժամանակին չհասցրեց Երեւան: Սակայն «ABB»-ն մի քանի այլ չվերթներով սեպտեմբերի 15-ի առավոտյան Երեւան է հասցնում մրցութային փաթեթը, բայց ոչ ամբողջությամբ: Ըստ մրցույթի պայմանների, մասնակիցները պետք է ներկայացնեն երեք հաստափոր փաթեթ՝ նախաորակավորման փաթեթը, տեխնիկական առաջարկների եւ ֆինանսական առաջարկների փաթեթները: Դրանցից յուրաքանչյուրը, իր հերթին պետք է բաղկացած լինի մեկ գերմաներեն եւ մեկ ռուսերեն բնօրինակներից, եւ բացի այդ, երեք ռուսերեն պատճեններից:

«ABB»-ի փաթեթների բոլոր բնօրինակները, որոնք գտնվում էին հենց ներկայացուցչի մոտ ժամանակին հասնում են Երեւան, բայց ուղեբեռ հանձնված պատճենները «Ավստիական ավիաուղիները» ուշացրել էր: Հաշված ժամերի ընթացքում հաջողվում է պատրաստել պատճենների մեծ մասը: Միայն փաթեթներից մեկում պահանջվող երեք պատճեններից բացակայում էր երկուսը: Մրցութային հանձնաժողովը ժամանակին տեղեկանում է ստեղծված իրավիճակի մասին, բայց ապարդյուն: «Մրցույթի պայմաններով պետք է ներկայացված լինեին բոլոր փաստաթղթերը, իսկ «ABB»-ն չի ներկայացրել դրանք»,-մեր հարցին ի պատասխան այսպես մեկնաբանեցին տեղի ունեցածը ՀՀ էներգետիկայի նախարարությունում, որը իրականում նստած է այս մրցույթի ղեկին:

Իսկ միայն այս որոշման արդյունքում մենք մեր սերունդներին փոխանցեցինք լրացուցիչ մոտ 230 հազար դոլար: Խնդիրն այն է, որ «ABB»-ն ենթակայանի վերազինման համար առաջարկել էր 7 մլն 218 հազար եվրոյի ծրագիր, իսկ «Areva»-ն՝ 7 մլն 400 հազար Եվրո: Եւ խնդիրը միայն գումարը չէ: Վերջինիս առաջարկով նախատեսվում է ենթակայանը վերազինել շատ ավելի ցածրակարգ սարքավորումներով, ինչը մասնագետների կարծիքով, անթույլատրելի է: Խնդիրն այն է, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկերով Հայաստանում վերազինվել է 8 նման ենթակայան, որոնց հագեցման համար տեխնիկական ավելի խիստ պայմաններ են դրված եղել` ամենասկզբունքային սարքավորումների համար: Իսկ «Ալավերդի-2»-ը այս առումով ավելի բարձրակարգ սարքավորումներով պետք է հագեցվեր, քանի որ այն տրանզիտային նշանակություն ունի:

Այս պատմությունը քաջ հայտնի է էներգետիկայի ոլորտի, այսպես ասած, էլիտային: Պատմության մանրամասները մարդիկ իրար են պատմում որպես զավեշտ: Ակնհայտ է, որ հանձնաժողովը ավելի էժան առաջարկ ներկայացրած ընկերությանը չպետք է վաներ միայն պատճենները ուշացնելու համար: Նմանատիպ մրցույթների անցկացման միջազգային փորձը թույլ էր տալիս հանձնաժողովին ավելի էժան առաջարկ ներկայացրած մասնակցի նկատմամբ ավելի զգույշ մոտեցում դրսեւորել: Միայն ցանկություն էր պետք: Բայց ինչո՞ւ հանձնաժողովը որոշեց չընդունել ավելի էժան եւ ավելի որակյալ աշխատանք կատարելու առաջարկը: Քաջատեղյակները հակված են այն համոզման, որ ցանկացած դեպքում  «Areva»-ի հաղթանակը կանխորոշված էր: Խնդիրն այն է, որ իր սարքավորումները այս ընկերությունը պետք է մատակարարի նախկին ԳԴՀ Դրեզդեն քաղաքի գործարաններից:

Հասկանալի է, որ Գերմանիայի կառավարությունը, պատկերավոր ասած,  բոլորովին դեմ չէր լինի, որ նման մրցույթներով պատվերներ ստանան ու ոտքի կանգնեն նախկին ԳԴՀ-ում գտնվող թույլ զարգացած գործարանները: Այս առումով Գերմանիայի կառավարության գործելակերպը գերմանացիների համար շատ ողջունելի պետք է դիտել: Բայց ինչպես գնահատենք մենք՝ հայաստանցիներս մեր կառավարության գործելակերպը, երբ հանուն գերմանական թույլ զարգացած ընկերությունների զարգացման մեր սերունդներին պետք է թողնենք ավելի մեծ պարտք, քան հնարավոր էր, եւ ավելի ցածրորակ ենթակայան, քան կարող էինք ունենալ այս վերազինումից հետո: Եւ ընդհանրապես, գոնե վերջին շրջանում անցկացվող տարաբնույթ մրցույթները հանգեցնում են այն համոզման, որ դրանք բոլորը ֆարս են եւ ընդամենը արդարության իմիտացիա են ստեղծում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1129 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել