Հայաստանի ԱԺ-ն ու Իսրայելի Կնեսեթը քննարկում են համագործակցության զարգացման ուղիները

21/02/2018 schedule16:27

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաեւ հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին եւ թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով:

Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկումների առանցքում է եղել փորձագիտական ծառայությունների մատուցման եւ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության կազմակերպման ու իրականացման իսրայելական փորձը: Նշենք, որ Կնեսեթի հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնում աշխատում է շուրջ 36 մասնագետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների անմիջական համագործակցության եւ փորձագետների փոխայցերի կազմակերպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցում է Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովին, որին մասնակցում են 25 երկրների խորհրդարանների ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի ընթացքում քննարկվում են մասնավորապես հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաները: 

Տպել
870 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել