Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է գրանցվել. վարակը կարող է ջնջել մարդու իմունհիշողությունը

Հայաստանում այս ամիս կարմրուկի մեկ դեպք է գրանցվել: Վարակիչ հիվանդությունն, ինչպես հայտնի է բավական տարածված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հարեւան Վրաստանում, ու նաեւ՝ Ռուսաստանում:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարակվածը 42 տարեկան տղամարդ է: Նա, սակայն արդեն ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը, առողջ է եւ վերադարձել է աշխատանքի: Համարվում է, որ կարմրուկի վարակը նրան է փոխանցվել Ռուսաստանից ժամանած հյուրերի միջոցով, որոնց մոտ մարմնի ցանավորում դեռեւս առկա չի եղել:

«Ցանի դրսեւորումից չորս-հինգ օր առաջ արդեն մարդը վարակիչ է: Այդ ժամանակ նկատվում են գրիպանման՝ սուր շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններ՝ հարբուխ, քթահոսություն, փռշտոց, հազ, եւ ոչ ոք չի կասկածում, որ տվյալ անձի մոտ կարող է լինել կարմրուկ: Նրանց շփումը եղել է հունվարի վերջին, արդեն փետրվարի սկզբին անձի մոտ դրսեւորվել են հիվանդության ախտանշանները: Այս պահին արդեն նա առողջ է, հետագա բարդություններ չեն եղել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նաեւ հավելեց, որ կարմրուկով վարակված քաղաքացու հետ շփում ունեցած մարդկանց նկատմամբ սկսել ու մինչեւ փետրվարի վերջը շարունակելու են իրականացնել բժշկական հսկողություն: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նկատեց, որ կարմրուկը բուժվող հիվանդություն է, բայց կարող են լինել բարդություններ:

Ամենալուրջ բարդությունն, ըստ նրա, այն է, որ վիրուսը կարող է ջնջել մարդու իմունհիշողությունը: Այսինքն՝ պատվաստված լինի, օրինակ կապույտ հազի դեմ, բայց վարակվի դրանով: Պատվաստանյութի ազդեցությունը վերականգնվում է միայն երկու տարի հետո: Բացի այդ, Գայանե Սահակյանի տեղեկացմամբ, կարմրուկի վիրուսն օրգանիզմից դուրս չի գալիս, հիմնականում պահպանվում է ուղեղի անոթների շուրջը եւ իմունիտետի անկումից կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով պանէնցեֆալիտ ծանր հիվանդություն:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն ավելի վաղ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կարմրուկի լայն տարածումը մեր երկրում հավանական չի համարվում, քանի որ պատվաստումների ընդգրկվածությունը բարձր է՝ 97-98 տոկոս:

Տպել
4378 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով