Նուբարաշենի աղբավայրի խնդիրը քրոնիկական է դարձել, պետք է լուծել. Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, ձեռքբերումները, այնուհետեւ՝ 2018թ. ծրագրերը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես Նուբարաշեն վարչական շրջանի ձեռքբերում, Արթուր Կիրակոսյանն առանձնացրել է բակերի բարեկարգման, հանգստի նոր կենտրոնների ստեղծման, կենտրոնական զբոսայգու բարեկարգման, կրթամշակութային օջախների հիմնանորոգման, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք բնակիչների կողմից սպասված են եղել տասնամյակներ շարունակ: Սոցիալական, մշակութային եւ մարզական  ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի եւ արտերկրի գործընկեր քաղաքների հետ:

Խոսելով 2018թ. նախատեսված ծրագրերի մասին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ վարչական շրջանում Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ այս տարի շահագործման կհանձնվի նոր մանկապարտեզ, ուր հաճախելու հնարավորություն կստանա եւս 130 երեխա, ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակում էլ հիմնովին կվերակառուցվի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը:

«Պարոն քաղաքապետ, բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կյանքի կոչվեցին Նուբարաշեն վարչական շրջանում, իսկապես անչափ կարեւոր ու սպասված էին մեր բնակիչների համար: Երեւանի համաչափ զարգացման՝ Ձեր կողմից առաջադրված հայեցակարգի շրջանակում, տասնամյակների դադարից հետո, նուբարաշենցին տեսավ ու զգաց ամենօրյա հետեւողականություն ու սրտացավ աշխատանք: Վստահեցնում եմ, որ թիմը պատրաստ է նույն հետեւողականությամբ կյանքի կոչել նաեւ 2018թ. Ձեր կողմից առաջադրված բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Նուբարաշենի բնակիչների համար հարմարավետ պայմանների ապահովմանը»,- նշել է Արթուր Կիրակոսյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նուբարաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ տասնամյակների դադարից հետո այս խնդրի լուծումը եւս կդառնա իրականություն:

«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երեւանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Երեւանի համար նոր աղբավայրի կառուցումը եւ հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են: Եվ այսօր վստահորեն կարող ենք հայտարարել, որ առաջիկա տարիներին մենք վերջնականապես կլուծենք այն: Միջազգային մրցույթ հայտարարելուց հետո, մենք արդեն հանրությանը կներկայացնենք հստակ ժամկետներ՝ նոր աղբավայրի կառուցման մեկնարկի ու այն ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ»,- նշել է քաղաքապետը: 

Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանն ու հանդես գալ նոր առաջարկություններով:

«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեզ համար առաջնահերթը եղել եւ մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթեւացնելը, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը: Ուստի, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող եւ հանդես գալ սոցիալական նշանակության նոր առաջարկներով»,- նշել է քաղաքապետն ու հանձնարարել չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով եւ անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու եւ ավելացնելու ուղղությամբ:   

Տպել
1801 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց