Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղեւորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը: Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել եւ հանդիսանում են Երեւան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանն ասաց, որ տարիներ շարունակ «Լիգա» ընկերությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին, իսկ ոլորտը վերահսկող նախարարությունը որեւէ կերպ չի միջամտում դրան: «Լիգա»-ն թույլ չի տալ, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի երթուղայինները մտնեն Արտաշատի ավտոկայան:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը դիմել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի ղեկավարին եւ պահանջել է նոր չվացուցակ տրամադրեն, սակայն մերժվել է: Դրանից հետո խնդրել է, որպեսզի Արտաշատի ավտոկայանի տարածքի տաքսիները եւ այլ մեքենաները հանեն, որպեսզի «452» համարի երթուղայինները կարողանան մտնել ավտոկայան: Դրանից հետո դիմել են նախարար Վահան Մարտիրոսյանին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել:

«Լիգա» ընկերության ավոբուսներից մեկը, որը միկրոավտոբուսի անվան տակ է շահագործվում

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև 2016 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է, որ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պարտավորվում է «Արտաշատ-Երևան» երթուղով իրականացնել ուղեւորափոխադրումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Նախարարությունն էլ պարտավոր է փոխադրողի առաջարկությամբ երթուղու ուղեգծի կամ շարժման չվացուցակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քննարկել առաջարկությունը և դրա մասին նախապես տեղեկացնել փո­խադրողին: «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ կողմից չվացուցակի փոփոխման հետ կապված ներկայացվել են առա­ջարկներ, սակայն դրանց համարժեք պատասխաններ չեն տրվել: Ընկերության ներկայացուցչի պնդմամբ, «Լիգա» ընկերությունը փոխադրում է իրականցնում 10 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին 30 րոպեն մեկ հաճախականություն է տրվել: Ուսումնասիրելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված չվացուցակները, պարզ է դառնում, որ իսկապես «Լիգա» ընկերությունը 10 րոպե հաճախականությամբ փոխադրումներ է իրականացնում:

Մեր հարցին՝ գործող չվացուցակը հնարավորություն չի՞ տալիս բնականոն աշխատել, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ եթե 30 րոպեն մեկ փոխադրում իրականացնեն, ապա որեւէ հաճախորդ չեն ունենա, քանի որ «Լիգա» ընկերությունը 10 րոպեն մեկ է ուղեւորներին փոխադրում: Վարդան Հակոբջանյանը նկատեց, որ «Լիգա» ըներությունը մրցույթը շահել է որպես միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող, սակայն ավտոբուսներով է փոխադրում կատարում:

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պատրաստվում է դիմել դատարան: «Շուշանիկ Խաչատրյանը (ընկերության տնօրենը) կարծում է, որ իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը դատական պաշտպանությունն է: Դա է՝ դիմել դատարան եւ վարչարարության պատճառված վնասի փոխհատուցում ստանալ: Բացի վնասի փոխհատուցումից՝ պարտավորեցնեն նախարարությանը մեզ տրամադրի նոր չվացուցակ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ Խաչատրյանի ղեկավարած ընկերությունն, այդուհանդերձ, ամեն ամիս Հայավոտոկայանին պարտաճանաչ կերպով վճարում է սահմանված վճարները:

Նախարար Վահան Մարտիրոսյանը «Լիգա» ընկերության ներկայացուցչի հետ

Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության տվյալներով՝ Լիգա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներ Զավեն Նիկոյանն ու Իվան Նիգոյանը հետագայում դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Երբ Արտաշատ համայնքը ղեկավարում էր Հովիկ Արահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետարանը հաճախ էր պայմանագրեր կնքում այս ընկերության հետ: «Լիգա» ՍՊԸ-ն իր ավտոբուսներով տարբեր ծառայություններ էր մատուցում քաղաքապետարանին:

Խնդրի վերաբերյալ դիմեցինք տրանսպորտի նախարարություն, որտեղից առաջակեցին մեր հարցերը գրավոր ուղարկել՝ խոստանալով սահմանված ժամկետում պատասխանել դրանց:

Նշենք, որ նախորդ տարվա փետրվար ամսին նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել էր Արտաշատի ավտոկայան, որտեղ «Լիգա» ընկերության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մոտեցել էր նախարարին, նշել, որ իրենց ընկերությունը միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում միկրոավտոբուսներով: Մինչդեռ այդ ժամանակ էլ Երեւան-Արտաշատ երթուղին սպասարկվում էր ավտոբուսներով:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:

Տպել
2919 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին