Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում Երկիր ծիրանի եւ ՀՀԿ  խմբակցությունների անդամների միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործը երեկ ուղարկվել է ՀՀ ՔԿ-ի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն:

Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մեր հարցին ի պատասխան նա նշեց, որ քննության առարկա են դարձել նաեւ մամուլում հրապարակված տեսանյութերը: Տռուզյանի խոսքով՝ մշակվել է քննչական պլան, կատարվում են քննչական գործողություններ: Գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով`նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով):

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում, առաջին էջում:

Տպել
1030 դիտում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումները չեն ավարտվել