Ես հռչակում եմ ՀՀ քաղաքացու իրավունքը՝ գնալ, իշխանության վզից բռնել եւ դուրս շպրտել

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵԼՔ դաշինքի կողմից մշակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: ՀՀԿ-ականներն այսօր սովորականից լուռ էին, հիմնական քննարկումն ընթանում էր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, նախագծի հիմնական  զեկուցող Նիկոլ Փաշինյանի միջեւ: Կոստանյանը Փաշինյանից հետաքրքվեց, թե չի՞ կարծում, որ Մարտի 1-ի դեպքերի պատճառներն ավելի խորն են եւ քաղաքացին դուրս չէր եկել փողոց միայն ընտրությունների արդյունքների համար, այլ նաեւ խնդիրը սոցիալական հիմքեր ուներ: Կոստանյանի հարցին Փաշինյանը պատասխանեց.

«Դուք ասում եք, որ մեր հայտարարության տեքստը ձեր  առաջադրած նպատակին չի ծառայում: Ազգային ժողովի հայտարարության տեքստը ունի մեկ նպատակ՝ արտահայտել Ազգային ժողովի քաղաքական կամքը, դրանով արդեն իր նպատակը իրագործված է: Դուք ասում եք՝ իրավաբանների հետ խորհրդակցեք, կներեք, բայց ինձ թվում է, որ դուք իրավաբանությանը մի քիչ շատ ժամանակ եք տրամադրում եւ դա ձեզ խանգարում է ընկալել հարցի քաղաքական կոնտեքստը եւ երբեմն խանգարում է ընկալել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է  եւ մենք այստեղ քննարկում ենք քաղաքական փաստաթուղթ: Ես իմ բացման խոսքում նշեցի, որ ընտրությունների արդյունքը կեղծում են, մարդիկ ցույցեր են անում՝ բռնում, տանում են, մի անգամ կրակում են, մի անգամ էլ սպանում են: Ես ասում եմ, որ այդ մարդը 20 անգամ Սահմանադրական դատարան է դիմել, 60 անգամ դատախազություն, 85 անգամ առաջին ատյանի դատարան, 92 անգամ բողոքարկել է վերադասության կարգով, հազար անգամ հացադուլ, նստացույց է արել եւ այլն: Իշխանությունը, կառավարությունը շարունակում է իր հետ նույն ձեւով վարվել: Ես հիմա հռչակում եմ ՀՀ քաղաքացու իրավունքը՝ գնալ այդ իշխանության վզից բռնել եւ դուրս շպրտել Ազգային ժողովի, նախագահականի եւ կառավարության շենքերից: Դուք գնացեք տասը տարի գիտահետազոտական ուսումնասիրություն արեք, թե ես ինչ ասացի եւ ինչքանով է դա համապատասխանում հռոմեական իրավունքի 4-րդ կետի 16-րդ ենթակետին: Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում: Դուք ասում եք, որ դա կապված է եղել, ոչ միայն ընտրությունների արդյունքների հետ, այլեւ՝ սոցիալական, բարոյակական եւ բարոյահոգեբանական գործոնների հետ: Ես էլ Ձեզ ասում եմ, որ էլի նույն հանգամանքների բերումով ձեր ընկալումը խանգարում է արձանագրել, որ ընտրությունները սոցիալական, քաղաքական, հոգեբանական, իրավական հանրային խնդիրների կուլմինացիան է: 2008 թվականի Մարտի 1-ը կապված է ընտրությունները կեղծելու հետ, ինչու՞ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում եղավ Մարտի 1, իսկ մյուսներին չեղավ: 1996 թվականի ընտրություններին ունեցել ենք կրակոցներ: Իշխանությունը պահելու չորս շերտ ունեն: Առաջինը՝ խաբել, երկրորդը՝ վախեցնել, երրորդը՝ առնել, չորրորդը՝ դուբինկաներով ծեծել, երբ տեսնում է, որ այս ամենն արդյունք չի տալիս, գալիս է 5-րդ տարբերակը՝ կրակել, սպանել, տանկերով ճզմել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
4891 դիտում

Լևոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը