Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասել է նաեւ, որ առաջիկա քառօրյայում առաջադրելու են նաեւ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների թեկնածությունները։ «Մենք կառաջադրենք մեր խմբակցության թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ թե՛ Արմեն Սարգսյանի, եւ թե՛ բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները լինելու են գաղտնի։

Վերջինս, սակայն, չի հայտնել թեկնածուների անունները. «Վաղը կիմանանք, նրանք շատ պատրաստված, մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են»: Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը լինելու է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Թեկնածուներն առաջադրվելու են փետրվարի 27-ից մարտի 2-ը:

Շարմազանովը նաեւ տեղեկացրել է այսօրվա նիստի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել՝ ներկուսակցական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական, ինչպես նաեւ քննարկվել է ՏԻՄ ընտրությունների հարցը։ «ՀՀԿ-ն բոլոր 20 համայնքներում առաջադրել է թեկնածուներ, թե՛ ավագանու, եւ թե՛ համայնքապետի ընտրություններում։ Մասնակցում են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Որերորդ անգամ մեր ոչ բոլոր գործընկերներն են մասնակցում ընտրությունների, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից։ Կամ չեն կարեւորում ՏԻՄ մարմիններըի կարեւորությունը, կամ միգուցե դեռեւս չկան կայացած կառույցներ»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, որ ՀՀԿ-ն  պատրաստ է ազատ մրցակցության։

Նա նաեւ անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի հնարավոր որոշման մասին, ըստ որի՝ նիստերը կանցկացվեն դռնփակ, եւ դրանց ուղիղ հեռարձակումը կապահովվի այնպես, ինչպես կառավարության եւ Ազգային ժողովի նիստերի դեպքում է լինում: «Ուղիղ հեռարձակվելու է: Ո՞րն է այդտեղ խնդիրը: Լրագրողի գործը տեղեկատվությունը հաղորդելն է: Արդեն Ձեր գործն է, թե հետո որ քաղաքական գործչի հետ ինչ հարցազրույց եք անելու: Այնպես չի, որ մեր ժողովրդի ինֆորմացիա ստանալու իրավունքը սահմանափակվում է»,- ասել է նա:

Տպել
854 դիտում

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանք է տրվել. նա պատրաստ է ավլել փողոցները, բայց մեղավոր չի զգում

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները