Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան սերտ կապերն ունեն պատմական խոր արմատներ՝ ամրորեն խարսխված փոխադարձ վստահության վրա:Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո և բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Դրա վկայությունը Նորին Սրբությունը նկատեց Լիբանանի այսօրվա աշխույժ հայ համայնքի առկայությունը, որը Սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից է և վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես նաև Հայ Կաթողիկե Պատրիարքությունը։

Իր հերթին նախագահ Աունը, իր ուրախությունն արտահայտելով Սուրբ Էջմիածին այցի առիթով, հույս հայտնեց, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելեց, որ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:

Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ պրն. Միշել Աունը գնահատանքով նշեց, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության վերահաստատման հրամայականին: Այդ առնչությամբ կարևորվեց կրոնների և հոգևոր առաջնորդների խաղաղասիրական առաքելությունը, քանի որ բացառապես հավատքի, հույսի և սիրո արժեքներով պիտի աշխարհում խաղաղություն կերտվի:

Վերջում Ամենայն Հայոց Հովվապետը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն մաղթեց Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման և արդյունավորման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքները հղեց Լիբանանի բարեսեր ժողովրդին։

Լիբանանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար, ծանոթացավ տաճարի Ավանդատուն-թանգարանում ցուցադրվող հայ հոգևոր մշակույթի արժեքներին:

Տպել
2094 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ