1 պարկ պարարտանյութը գյուղացին կգնի 7 հազար դրամով. այս տարի էլ սուբսիդավորում կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2018 թվականի ընթացքում գյուղացիների կողմից ձեռք բերվող պարարտանյութի համար սուբսիդավորում տրամադրել: Կառավարության որոշման նախագիծը գործադրին ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ սուբսիդավորվող ամբողջ գումարի չափը կազմում է 285 միլիոն դրամ:

Որոշման նախագծով առաջարկվում է նաեւ պետական բյուջեով սուբսիդավորման ծրագրի շրջանակներում պարարտանյութը մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար նախատեսված 18.7 միլիոն դրամն առանց մրցույթի տրամադրել «Սերմերի գործակալություն» պետական կազմակերպությանը:

ֆոսֆորական պարարտանյութի դեպքում կսուբսիդավորվի 6000 դրամը, որի դեպքում պարարտանյութը գյուղացիները ձեռք կբերեն 1 պարկը 7 հազար դրամով: Կալիումական պարարտանյութի գնից կսուբսիդավորվի 3500 դրամը, որի դեպքում գյուղացիները պարարտանյութը կգնեն կրկին 1 պարկը 7 հազար դրամով:

Ծրագրի իրականացումն ապահովելու համար մրցակցային կարգով իրականացված ընտրության արդյունքում նախատեսված քանակության պարարտանյութի ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել է առանց բյուջետային վարկի իրականացնել մեկ կազմակերպություն: Այդ ընկերությունը ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ն է, որը կներկրի 3 հազար տոննա պարարտանյութ:

Նախորդ տարի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ պլանավորում են այլեւս չսուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին:

Տպել
7126 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը