Դատական խորհուրդը կստիպի իշխանություններին դրսեւորել քաղաքական կամք. Գագիկ Հարությունյան

Այս պահին Ազգային ժողովում են Բարձրագույն դատական խորհրդի ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Մյուս երեք թեկնածուների անունները շարունակում են անհայտ մնալ: ՀՀԿ-ականների հետ հանդիպելուց հետո Գագիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Բարձրագույն դատական խորհուրդն ի՞նչ է փոխելու արդարադատության ոլորտում, ասաց.

«Մենք սրա մասին սկսեցինք մտածել Սահմանադրական բարեփոխումների սկզբնական փուլում՝ ստեղծելով սահմանադրական երաշխիքներ, հետո ստեղծել օրենքով անհրաժեշտ երաշխիքներ, որոնք կկարողանան ապահովել ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ եւ սոցիալական անկախությունը: Եթե մենք այդ երաշխիքները չստեղծեինք, ապա այսօր որեւէ մեկը չէր կարող առաջ գնալ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Հարցին, եթե իշխանությունը քաղաքական կամք չունենա, ապա այդ երաշխիքները բավարա՞ր են, որ արդարադատություն իրականացվի, Հարությունյանը պատասխանեց.

«Այս մարմինը կկարողանա ստիպել իշխանություններին՝ դրսեւորել այդ քաղաքական կամքը: Այս մարմնից շատ բան է կախված՝ իրավունքի անմիջական գործողությունը երաշխավորելու առումով, շատ կարեւոր է, որ կարողանա երկրի մակարդակով շատ կարեւոր երեք փոխկապակցված խնդրի լուծում գտնել, երբ ամեն մի անհատի սոցիալական վարքագծի հիմքում կդրվի իրավունքի գերակայությունը, քաղաքական վարքագծի հիմքում կդրվի իրավունքի գերակայությունը եւ հարային իշխանությունների վարքագծում կդրվի իրավունքի գերակայությունը: Այդ ամենն ապահովելու համար այս ինստիտուտի դերակատարությունը շատ մեծ է, եւ մենք փորձելու ենք առավելագույնն անել»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Հարցին, թե նա՞ է ղեկավարելու Դատական Բարձրագույն խորհուրդը, Գագիկ Հարությունյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, որովհետեւ խորհրդի թեկնածուներից յուրաքանչյուրը կարող են լինել»,- ասաց նա եւ հաջորդ հարցին, թե՝ իրեն չե՞ն ասել, որ ինքն է ղեկավարելու, պատասխանեց.

«Այդպիսի խոսակցություն չի եղել, որեւէ պայմանավորվածություն չկա: Ես տեսնում եմ այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են լինել: Խնդիրն այստեղ x կամ y թեկնածուն չէ: Ինձ համար կարեւոր է, որ այդ մարմինը կարողանա գործունակ լինել»,- նշեց Հարությունյանը:

Հարցին էլ՝ Հրայր Թովմասյանին տեսնո՞ւմ է ՍԴ նախագահի պաշտոնում իրեն արժանի ժառանգորդ, պատասխանեց.

«Նա գալիս է այնտեղ եւ լինելու է դատավորներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր էլ կարող է լինել ՍԴ նախագահ»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ ընդդիմադիրների շրջանում կարծիքներ կան, թե ՍԴ որքան հայց է գնացել, որոշում կայացվել է ի շահ իշխանությունների, Գագիկ Հարությունյանն արձագանքեց.

«Այս կարծիքը սխալ է, որովհետեւ մենք տասնյակներով որոշումներ ենք կայացրել՝ պաշտպանելով նրանց իրավունքները: Եթե մեր որոշումները չլիներ, ես չգիտեմ, թե ձեր անկախությունն ինչ վիճակում կլիներ: Իսկ ընտրություններն այլ թեմա է: Ընտրությունների վերաբերյալ մենք վեց անգամ արդյունքներն անվավեր ենք ճանաչել: Համապետական ընտրությունների վերաբերյալ մեր բոլոր որոշումները եղել են համապատասխան՝ դիմումների բովանդակությանը: Ընտրությունների վերաբերյալ ես պատրաստ եմ իմ ստորագրած բոլոր որոշումների տակ ստորագրել 50 անգամ, եթե նույն բովանդակությամբ ներկայացվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երբեմն հասարակությունում ուրիշ բան են խոսում, իսկ փաստաթղթերում այլ բան է:

ՀԺ-ի մյուս հարցին, թե որպես ՍԴ նախագահ ի՞նչ է կարծում՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Գագիկ Հարությունյանը նշեց. «Այդ թեման չի վերաբերվում այս խոսակցությանը»:

Տպել
1878 դիտում

Վանաձոր-Վրաստան միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Մարգար Եսայանն այցելել է Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդին

Առաջիկա օրերին երեկոյան ժամերին ամենուր տեղումներ կլինեն. անձրեւ ու ամպրոպ է սպասվում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մինսկ

Լավրովն անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի 4 բանաձեւերին. լուծման տարբերակը

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ու 10-ամյա աղջնակի հանդիպման տեսանյութը

Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի