Դատարանի վճիռ հանուն Գաֆեսճյանի. «Կասկադն» այնուամենայնիվ, լուծարվեց

22/02/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 23-ի համարում

Հարկային բացառիկ արտոնություններով եւ ընդամենը 56 միլիոն 132 հազար 842 դրամով (այսինքն, մոտ 117-118 հազար դոլար) ամերիկահայ միլիոնատեր Ջերարդ Գաֆեսճյանին հանձնված «Կասկադ» համալիրը վերջապես լուծարվել է: Դատարանի վճռով «Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Փաստորեն, մեր կառավարության կողմից Գաֆեսճյան ընտանիքի հետ կնքված գործարքը օրինականացվել է այն կնքելուց ավելի քան երկու տարի անց: Բանն այն է, որ ըստ կառավարության թիվ 272 որոշման, «Կասկադ» ՓԲԸ-ն պետք է լուծարվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ լուծարումից հետո մնացած անշարժ գույքը սեփականության իրավունքով ներդրվեր «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամում:

Սակայն մինչեւ անցյալ ամիս «Կասկադ» ՓԲԸ-ն չէր լուծարվել ու ՀՀ կառավարությունը «Կասկադը» հայտնի ընտանիքին էր  հանձնել անօրինական ձեւով, եւ ցանկացած նոր իշխանություն ցանկության դեպքում կարող էր ուզած պահին համալիրի գործարքը չեղյալ համարել ու այն ետ վերցնել Գաֆեսճյաններից: Ընդ որում, մինչեւ այս տարի «Կասկադ» համալիրի վրա նախկինից 64 միլիոն դրամի պարտք էր մնացել: Հետաքրքիր է, որ «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամում այս մասին մինչեւ երեկվա դրությամբ տեղյակ չէին: Սույն հարցը, սակայն, «Կասկադ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու որոշումից հետո ինքնըստինքյան լուծվել է: Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Երեւանի քաղաքապետարանի կողմից (որի ենթակայության տակ էր նախկինում գտնվում համալիրը) հապճեպ իրականացված այս քայլերը թերեւս կապված են «Կասկադ» համալիրում սպասվող մոտալուտ  վերափոխումների հետ:

Ինչպես հայտնի է, Ջերարդ Գաֆեսճյանը «Կասկադում» պետք է կառուցի ժամանակակից արվեստի թանգարան, որի համար դեռ երկու տարի առաջ միջազգային մրցույթ էր հայտարարվել: Դեռ ամիսներ առաջ հայտարարվեց, որ սույն մրցույթում հաղթող է ճանաչվել Նյու Յորքում գործող Դեյվիդ Հոթսըն Ճարտարապետներ ընկերության գլխավոր ճարտարապետ Դեյվիդ Հոթսընի ներկայացրած թանգարանի նախագիծը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Հոթսընի նախագիծը քննարկման դնելուց ամիսներ անց այն հավանության է արժանացել Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ արդեն այս տարվա գարնանից կսկսվեն Գաֆեսճյան Արվեստի թանգարանի շինարարական աշխատանքները: Իհարկե, այս թանգարանն ի սկզբանե նախատեսված էր կառուցել 2004-06 թվականների ընթացքում, բայց մինչ այդ ներկայացված բոլոր նախագծերը Ջերարդ Գաֆեսճյանի կողմից հավանության չէին արժանանում:

Սրանով երեկ բացատրեց Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամի հանրային կապերի եւ ծրագրերի տնօրեն Մադլեն Մինասյանը թանգարանի կառուցման ուշացումը: Այժմ ժամանակակից արվեստի այս թանգարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2007 թվականին: Ըստ Մադլեն Մինասյանի, այն կառուցվելու է ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, եւ պետք է ամեն ինչ արվի, որ Արդի արվեստի թանգարանի կառուցումը շատ արագ ավարտին հասցվի: Դրա համար Հոթսընն արդեն Հայաստանում բացել է իր գրասենյակը եւ սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ի տարբերություն նախագծի համար հայտարարված միջազգային մրցույթի, որում հայ ճարտարապետներին մասնակցելու հնարավորություն տրված չէր, Հոթսընի նախագիծն իրականացնելու համար արդեն ընդգրկված են տասից ավելի հայ ճարտարապետներ:

Թանգարանի կառուցման համար ըստ էության մնում է միայն շինարարական կազմակերպության մրցույթ հայտարարել: Գաֆեսճյան թանգարան հիմնադրամին հաջողվել է անգամ լուծել իրենց հատկացված հողատարածքները տարիներ առաջ գրաված քաղաքացիների հարցը եւ երկար բանակցություններից հետո ստանալ սույն տարածքները: Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ թանգարան-հիմնադրամը փոխհատուցում է տվել բոլոր այն կազմակերպություններին, որոնք նախկինում գործում էին «Կասկադ» համալիրում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ «Կասկադի» հարթակներից տարածք էր հատկացվել «Պատուհան» թատրոնին, «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնին եւ մշակութային մի քանի այլ կազմակերպությունների: Քաղաքի կենտրոնում համապատասխան տարածքներով այդ փոխհատուցումը պետք է իրականում կատարեր Երեւանի քաղաքապետարանը:

Բայց այստեղ շատ դիվանագիտորեն այդ պարտականությունը դրվեց Գաֆեսճյանների վրա: Այնպես որ, միջազգային մասշտաբներին համապատասխան այս թանգարանի շինարարությունները սկսելու համար խանգարող ոչինչ այլեւս չկա: Թանգարանը կառուցելու համար ծախսվելու է 25 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ նորաստեղծ այդ թանգարանում ցուցադրվելու է Ջերարդ Գաֆեսջյանի բացառիկ հավաքածուն, որն ունի շատ հայտնի ապակու արվեստի մաս ու նաեւ ժամանակակից արվեստի հայտնի դեմքերի ստեղծագործություններ (Պիկասո, Շագալ, Արշիլ Գորկի եւ այլն): Դրանք այժմ պահվում են ամբարներում եւ ժամանակ առ ժամանակ ցուցադրվում Նյու Յորքի, Չիկագոյի եւ այլ քաղաքների թանգարաններում: Նշենք նաեւ որ նոր թանգարանը վեր է խոյանալու «Կասկադ» համալիրի վերին մասում եւ իր բարձրությամբ մրցելու է  «Ոսկե հասկ» հուշակոթողի հետ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1296 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը