Պլուտոկրատիայի զավակները. շեղում կա ժողովրդավարությունից

22/02/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 23-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

- Պարոն Ռուստամյան, սեպտեմբերին ՀՅԴ ԳՄ ասուլիսում դուք արձանագրեցիք, որ երկրում հաստատվել է պլուտոկրատիայի, այսինքն՝ փողի իշխանություն եւ նկատելի է ժողովրդավարության գործընթացից շեղում: «Տեցի կռուգի» վերջին դեպքերը, ըստ ձեր կուսակիցների, ապացույցն է  ժամանակին ՀՅԴ-ի հնչեցրած ահազանգի: Դուք է՞լ եք այդպես կարծում:

- Մենք այսօր էլ մնում ենք նույն տեսակետին, որ իսկապես երկիրն արձանագրում է շատ վտանգավոր միտում, որի մասին մենք խոսել ենք դեռ սեպտեմբերին, ասելով, որ երկրում նկատվում է շեղում ժողովրդավարացման գործընթացից: Եւ այդ շեղումը հանգեցրել է նրան, որ դեմոկրատիայի փոխարեն երկրում հաստատվում է պլուտոկրատիայի՝ փողի իշխանությունը, իր բոլոր արատավոր դրսեւորումներով: Պլուտոկրատիան թափանցել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտ եւ իջել կենցաղային ռազբորկաների մակարդակի: Հարուստ լինելը վատ բան չի, բայց եթե փողի միջոցով փորձում են գնել իշխանությունը, դա արդեն տանում է ժողովրդավարության վտանգման: Մինչդեռ այսօր փաստ է, որ շատ-շատերն են ուզում օգտագործել գումարը՝ իշխանություն ձեռք բերելու համար, որպեսզի հետագայում օգտվեն իշխանության արտոնություններից:

Ի դեպ, դրա ամենավերջին դրսեւորումը Եղվարդի ընտրություններն էին, երբ մարդիկ իրենց մանդատը գնեցին փողով՝ ողջ ընտրական գործընթացը վերածելով առեւտրի: Իսկ դա հանգեցնում է  նրան, որ ի վերջո, խորհրդարանը դառնում այդպիսինների համար տանիք, պատսպարան՝ այս կամ այն ճանապարհով ձեռք բերած ունեցվածքը պահպանելու համար: Եւ ահա այսպիսի երեւույթներին խորհրդարանից զերծ պահելու նպատակ էր հետապնդում մեր պահանջը՝ սահմանափակել պատգամավորական անձեռնմխելիությունը եւ ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների այս գործընթացում մենք կրկին բարձրացնելու ենք այս հարցը: Եթե մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ նրա համար, որ տեր կանգնեն այս կամ այն կերպ ձեռք բերված հարստությանը, դա երկար կյանք ունենալ չի կարող, որովհետեւ գալու է մի պահ, երբ իրար են բախվելու նույն այդ անձանց շահերը՝ արդեն ավանդույթ դարձող ռազբորկաներով եւ  ավտոմատներով:

Եթե մենք այսօր շարունակենք հապաղել եւ վճռական քայլեր չկատարենք ժողովրդավարության գործընթացից այս շեղումը կասեցնելու համար, կարող ենք հասնել մի կետի, երբ պրոցեսը կդառնա անշրջելի, եւ այդ բեսպրեդելը կտեղափոխվի առաջիկա բոլոր ընտրություններ: Մինչդեռ, մենք ուղղակի իրավունք չունենք եւս մեկ այնպիսի ընտրություն անցկացնել, որի արդյունքները կլինեն կասկածելի: Այսօր մենք կանգնած ենք ՏԻՄ ընտրությունների շեմին ու եթե սկսված վտանգավոր տենդեցների դեմը չառնենք, ապա վստահաբար կարելի է կանխատեսել, թե այդ  ընտրություններում մեզ ի՞նչ մակարդակի միջնադարյան ռազբորկաներ են սպասվում՝ հերթական անգամ վտանգելով երկրի վարկն ու հեղինակությունը:

- Այդուհանդերձ, գաղտնիք չէ, որ իշխանական վերնախավում կա պաշտոնյաների, օլիգարխ-գործարարների մի խումբ, որոնք իրենց օրենքից վեր են դասում միայն այն բանի համար, որ նախագահական ընտրություններում հանդիսացել են Ռոբերտ Քոչարյանի հենարանն ու նրան բերել են իշխանության:

- Նման տրամաբանություն, ցավոք, գործում է, սակայն ես համոզված եմ, որ  նախագահը չի արտոնում այդ մարդկանց բեսպրեդելը: Պարզապես այդ մարդիկ իրենք իրենց են պարգեւատրել այդ արտոնություններով, եւ, պետք է ասել, որ մեր մենթալիտետում նման ինքնաարտոնման մեխանիզմ գործում է: Որոշ մարդիկ շատ հաճախ համարում են, որ այնքան մեծ գործ են արել այս կամ այն ընտրությունների ժամանակ, որ դա իրենց տալիս է մեծագույն արտոնություն՝ դրա դիմաց անել այն՝ ինչ ուզում են: Եւ սա է պատճառը, որ որքան շուտ ազատվենք ընտրական համակարգի արատավոր երեւույթներից, այնքան ցանկացած ընտրված իշխանություն առաջին հերթին պատասխանատու կլինի ժողովրդի, եւ ոչ թե իր շտաբի, իր թիմի առաջ:

Իսկ մեզանում պահանջատեր դարձել են այս կամ այն թեկնածուի շտաբերն ու թիմը: Իսկապես իրավիճակը շատ լուրջ է. մենք կրկին կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին ու եթե չկարողանանք արմատավորված այս արատավոր մեխանիզմները շտկել, ապա շեղումը ժողովրդավարությունից մեզ համար լինելու է անուղղելի: Եւ այս ամենի երաշխավորն առաջին հերթին պետք է լինի հանրապետության նախագահը: Սա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության վերջին ժամկետն է, ուստի նա ավելի շատ պետք է կարեւորի այն խնդիրները, որոնք երաշխավորելու են ազատ ընտրություններ եւ չեն հարուցելու միջազգային կազմակերպությունների կասկածը: 

- Պարոն Ռուստամյան, սեպտեմբերին հրավիրած ձեր ասուլիսում դուք նաեւ ասացիք, որ որոշ մարդիկ, թաքնվելով նախագահի թիկունքում, իրենց արարքներով վնասում են նախագահի հեղինակությանը: Ի՞նչն է խանգարում նախագահին՝ իր թիկունքում թաքնվածների սանձերը քաշելու համար:

 - Շատ լավ հասկանալով, որ մեր բարձրացրած հարցերն իրական են եւ մեր կատարած ախտաճշտումը շատ ճիշտ է, ու շատ լավ իմանալով, թե ո՞ւմ է դա ուղղված, փորձեցին եւ այսօր էլ փորձում են վարկաբեկել ասողին եւ այդ քաղաքական ուժին: Մենք, իհարկե, ենթադրում էինք, որ նման հակահարվածներ կստանանք, որովհետեւ շատ ավելի հեշտ էր մեզ մեղադրել այն բանում, որ մենք, խոսելով նախագահի թիկունքում թաքնվածների մասին, ընդամենը մեր փայն ենք ուզում շատացնել, քան ընդունել մեր ասածի իսկությունը: Որովհետեւ նրանք, ում ուղղված էր մեր խոսքը, հրաշալի գիտեն, որ մենք շատ բան գիտենք եւ որ՝ որտեղ պետք է, նրանց անունները հնչել ու հնչելու են: Ինչ վերաբերում է վճռականության պակասին, ապա նախագահին այդ հարցում մեղադրելը ճիշտ չէ. պարզապես, մեր եւ նրա մոտեցումների միջեւ մարտավարական խնդրի տարբերություն կա:

Մենք մի քիչ ավելի վճռական մոտեցումների կողմնակից ենք, որոնք ենթադրում են առավել կտրուկ քայլեր, նախագահի մարտավարությունը քիչ այլ է: Եթե մենք ասում ենք, որ որոշ հարցեր լուծելիս պետք է շտապել, նա ասում է, որ պետք է շտապել դանդաղ: Ինչ-որ հարցերում մենք կարող ենք համաձայնել դանդաղ շտապելու նրա մարտավարությանը, բայց կա նաեւ մեկ ուրիշ հայտնի սկզբունք՝ հապաղման վտանգավորության մասին: Եւ դա առաջին հերթին  վերաբերում է երկրում ժողովրդավարական պրոցեսների մեջ առկա շեղումը շտկելուն: Դա պետք է անել այժմ, որովհետեւ հենց երկիրը նորից մտավ նախընտրական հունի մեջ, շահերի բախումն այնպիսին է լինելու, որ երկիրը կարող է վերջնականապես դուրս մնալ ժողովրդավարություն կոչված տիրույթից:    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1050 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը