Չզարգացումներ. ընդդիմությունը նաեւ մահակ է

22/02/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 23-ի համարում

Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի հետ:

- Պարոն Աբգարյան, ՀՀ-ում սկսվել է հեղափոխության միջոցով իշխանափոխություն անել ցանկացողների բում: Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվացումը:

- Արդեն 1998 թվականի մայիսից Հայաստանի իշխանական որոշակի շրջանակներում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու հարցը, այդ գործընթացը «հոկտեմբերի 27»-ով կանգնեցվեց: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու հարցը տեղափոխվեց ընդդիմության դաշտ եւ սկսվեց մի շղթա. գարնանը կանենք, թեժ աշուն կանենք, ընտրություններից առաջ կանենք, հետո կանենք: Սակայն ընդդիմությունը եւս այդ հարցը չկարողացավ լուծել, որովհետեւ ոչ միայն չուներ քաղաքագիտական տարրական գիտելիքներ, այլ նաեւ չկարողացավ ընդունելի այլընտրանք առաջարկել. իշխանությունը ասում էր ղարաբաղյան հարցի սառեցում, ընդդիմությունը համաձայն էր, վասալային հարաբերություններ Ռուսաստանի հետ` ընդդիմությունը համաձայն էր:

Ընդդիմության մեջ մեծ թիվ են կազմում նաեւ բալաստները: Ասեմ ավելին. շատ կուսակցությունների լիդերներ բալաստներ են դարձել Հայաստանի համար: Օրինակ Գեղամյանը անընդհատ ռեւերանսներ է անում իշխանությանը, նրանցից պաշտոն ակնկալելով, Դեմիրճյանը խոստանում է, որ տեր կկանգնի ժողովրդի տված ձայներին, բայց չի կարողանում: Չնայած նրան չի կարելի մեղադրել, քանի որ վերջին տարիներին է ակամա հայտնվել քաղաքականության մեջ: Նրանք բոլորը, ովքեր գնում են պայքարի եւ այսօր հայտարարում են հեղափոխություն անելու մտադրության մասին, անմիջականորեն ղեկավարվում են Ռուսաստանից:

- Կարծում եք, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են փոխել Հայաստանի իշխանություններին եւ այդ պատճառո՞վ են աջակցում ընդդիմությանը:

- Ոչ: Ռուսաստանը, ինչպես ցանկացած այլ պետություն, ձգտում է կախվածության մեջ գցել այլ երկրի իշխանություններին: Այսօրվա ընդդիմությունը մահակ է դարձել Ռուսաստանի իշխանությունների ձեռքին: Երբ Հայաստանի իշխանությունները ինչ-որ բան անում են Ռուսաստանի իշխանությունների ցանկություններին հակառակ, այդ մահակը իջնում է նրանց գլխին:

- Այսինքն, Հայաստանի իշխանությունները այսօր հակադրվո՞ւմ են Ռուսաստանին:

- Գիտեք չէ՞, որ Ռուսաստանի իշխանությունները այսօր ուզում են դառնալ հայկական երկաթուղու սեփականատերը, եւ չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները որոշել են պոչ խաղացնել, գին բարձրացնել: Կարող են այլ հարցեր էլ լինել: Եւ ռուսական իշխանությունները իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են ոչ միայն Հայաստանի ընդդիմությանը, այլ նաեւ քրեական հեղինակությունների` Կոբզոնին, Լուժկովին:

- Ըստ լուրերի, Հայաստանի իշխանությունները համաձայնվել են մայիս ամսին Ադրբեջանին վերադարձնել երկու գրավյալ շրջան: Որքանո՞վ եք դա հնարավոր համարում:

- Դա խիստ հավանական է: Բայց եթե առաջիկա մի քանի ամսում Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, մենք կկորցնենք ոչ միայն գրավյալ տարածքները, այլ որքան էլ ցավալի է, նաեւ Ղարաբաղը: Դրա պատճառն այն է, որ Արեւմուտքը տեսնում է, որ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի վասալի, որ նույնիսկ ինքն իր դեմ է աշխատում, իրեն դուրս դնելով տարածաշրջանային զարգացման ծրագրերից: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին այնքան վնաս է հասցրել, որ դժվար թե մեր ժողովրդի պատմության մեջ գտնվի մեկը, որ այդ հարցում համեմատվի նրա հետ: Արեւմուտքը ուզում է նաեւ Ռուսաստանին ցույց տալ իր տեղը. որ մենք քո «շակալներին» կարող ենք քացով էլ խփել: Հայաստանը կարող է տխուր օրինակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն իրենց հույսը դնել Ռուսաստանի վրա:

- Հայաստանում հեղափոխական շարժումների գոյությունը կարո՞ղ է հետաձգել Ղարաբաղի հարցի լուծումը:

- Ղարաբաղյան հարցի լուծումը կարող է կանգնեցվել միայն մեկ ձեւով. Ռոբերտ Քոչարյանի հրաժարականով:

- Բայց քննարկվում է, որ այդ դեպքում իշխանությունը նա կփոխանցի Սերժ Սարգսյանին:

- Իհարկե, ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանի շրջապատը աշխատում է դրա վրա: Բայց եթե դա քննարկվում է հասարակության մեջ, ապա շատ ցավալի է: Երբ մենք ասում ենք Ռոբերտ Քոչարյան, հասկանում ենք նաեւ Սերժ Սարգսյան: Սերժ Սարգսյանը այլ գործիչ չէ, նա մեդալի մյուս երեսն է: Մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք այդ մեդալից:

- Ըստ տեղեկությունների, ՀՀՇ վարչությունը եւս քննարկել է ակտիվ գործողությունների մասնակիցը դառնալու խնդիրը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա այսօր հնարավոր:

- Ես չեմ մասնակցել ՀՀՇ վարչության մի քանի նիստերի, բայց գիտեմ, որ այդ խնդիրը իրոք քննարկվել է: Բայց թե ինչ արդյունքներ է դա ունեցել, չգիտեմ: Ես կողմնակից չեմ պասիվության, եւ կարծում եմ, որ ոչ մի խոչընդոտ չկա, որ ՀՀՇ-ն ակտիվ քաղաքական գործունեություն սկսի: Միակ խոչընդոտը կազմակերպչական խնդիրներն են: Այդ խնդիրները արդեն մի քանի տարի է լուծում չեն ստանում: Մոտ ապագայում չեմ ակնկալում ՀՀՇ-ի ակտիվացում, հենց այդ կազմակերպչական խնդիրների պատճառով:

- Դուք նկատի ունեք ՀՀՇ վարչության ղեկավարների դիրքորոշու՞մը:

- Ես իմ տեսակետը արդեն հայտնեցի:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1061 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը