Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ

Հունաստանում գործող թուրքամետ «Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն» (DEB) կուսակցության նախագահ Մուստաֆա Ալիչավուշը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին արտգործնախարարի դեմ։ 

Պատճառը վերջինիս հնչեցրած խոսքերն են. Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսն  ասել էր. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսեւորենք, միեւնույնն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»։

Թուրք կուսակցապետն այս խոսքերը որակել է «ռասիստական և ֆաշիստական»։ Ըստ նրա՝ սրանով հույն նախարարը թիրախավորել ու վիրավորել է Հունաստանի թուրք փոքրամասնությանը։ Նա հիշեցրել է, որ միայն Արեւելյան Թրակիայում ապրում է 150.000 թուրք։

Պանգալուսը նման արտահայտություն էր արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս:

Պանգալուսի խոսքերը մամուլում խիստ հակազդեցության են արժանացել:

Նշենք, որ Թուրքիայի հանդեպ ոչ բարյացակամ դիրքորոշմամբ աչքի ընկնող Թեոդորոս Պանգալոսը Հունաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թվականներին:

Փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին: 

Միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել Էր Հունաստանի ԱԳ նախարարություն: Հունական կողմը միջադեպի համար մեղադրել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարան միտումնավոր է սահմանային լարվածություն ստեղծում:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանեւրեր է արել Էգեյան ծովում:

Տպել
445 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց