ԱԺ քննարկմանը մի շարք առաջարկներ ունեի. Խառատյանը գիրք է գրում Սումգայիթյան ջարդերի մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Սումգայիթյան ջարդերի մասին նախաձեռնել է գիրք գրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ազգագրագետը ասաց, որ գիրքն արդեն ընթացքի մեջ է, որում ներառված է ոչ միայն Սումգայիթյան ջարդերի փաստավավերագրությունը, այլ 1990-ականների Բաքվի դեպքերը:

- Տիկին Խառատյան, տեղյակ ենք, որ Սումգայիթյան ջարդերի մասին գիրք եք գրում: Գիրքը միայն փաստական տվյալների վրա՞ է հիմնված:

- Սումգայիթյան ջարդերը շատ մեծ ծավալ են զբաղեցնում պատրաստվող աշխատանքում, բայց վերլուծական, ապացուցողական նյութի շեշտն ավելի շատ 90-ականների Բաքվի դեպքերի վրա է դրված: Ներառված են նաև մի շարք բանավոր պատմություններ՝ մարդիկ, ովքեր իրենց անձնական դեպքերն են պատմում: Մասնավոր անձնական դեպքերից ընտրություն է արվել այն խնդիրների շուրջ, որոնք գրքում դրվում են: Իսկ գրքում դրվում են Սումգայիթյան ջարդերի ծրագրի՝ դրա մասնակից ԽՍՀՄ-ի պատասխանատվության փաստեր: Հիմնականում այդ նյութերն են օգտագործվելու:

- Հնարավո՞ր է, որ փետրվարի 27-ից 29 -ը ընկած ժամանակահատվածում լինի գրքի շնորհանդեսը: Այսինքն՝ այն օրերին, երբ տեղի է ունեցել հայերի զանգվածային տեղահանություն եւ ջարդ:

- Վախենամ, որ գիրքը դեռ կես տարի չի լինի: Սումգայիթյան ջարդերի մասին գրվելու է, բայց միայն Սումգայիթ չէ: Դեռ չեմ կարող ասել, թե գիրքը ինչպես կկոչվի, բայց այն ավելի շատ բովանդակելու է 1988-90-ականների հակահայկական գործողությունները, դրանց խորհրդային նախապատրաստությունը Ադրբեջանում:

- Ու՞մ կողմից է գիրքը ֆինանսավորվում:

- Գիրքը ոչ ոք չի ֆինանսավորում՝ ինքնաֆինանսավորում եմ: Երկու տարի առաջ հրատարակված «Կիրովաբադ»-ն էլ անձնական միջոցներով ենք ծախսերը արել, տարբեր նյութեր հավաքել ենք տարբեր տեղերից, տարբեր ժամանակներում: Ձայնագրված նյութերի թվայնացումը, լուսանկարների տեղադրումը, բոլոր ծախսերը ես եմ արել:  «Կիրովաբադ»-ը հրատարակեցինք այն պատճառով, որ Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ Կիրովաբադում Սումգայիթյան ջարդեր էր նախապատրաստվել, բայց այնտեղ եղավ հայերի կազմակերպած ինքնապաշտպանություն: Մինչև օրս էլ մենք տարբեր տեղերից հայ փախստականների ենք գտնում, լսում իրենց պատմությունները, ուսումնասիրում ենք՝ փորձում պատմությունների միջև համեմատականներ տանել: Սումգայիթում բնակվող բազմաթիվ հայեր դարձել են փախստական, նրանց մի մասն այսօր ապրում է Հայաստանում, իսկ մյուս մասը սփռված է աշխարհով մեկ:

 -Տեսեք, դուք ասացիք, որ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր փաստեր, նոր մարդկանց եք գտնում եւ այլն. արդյո՞ք հայկական իշխանությունները հետամուտ եղել են փախստականների հարցի լիարժեք արծարծմանը:

-Ոչ, ընդհանրապես չեն եղել, ոչ միայն լիարժեք հետամուտ չեն եղել՝ այլև մասնակի: Մենք մեռանք բարձրացնելով փախստականությունն Արցախի խնդրի շուրջ՝ դիվանագիտական բանակցություններում օգտագործելու վերաբերյալ հարցը: Հազար տարբերակներով խնդիրը բարձրացրեցինք եւ շարունակում ենք անել, բայց ոչ միայն հայ փախստականների խնդիրը Հայաստանում, այլ փախստականները որպես խնդիր: Հիմա չգիտեմ ինչու են բոլոր միջազգային կառույցները խոսում ադրբեջանցի փախստականների մասին՝ նրանց հայրենաբաղձ զգացմունքների մասին, բայց մեր երկրում, մեր իշխանությունների կողմից, այդ խնդիրը օրակարգից դուրս է: Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փետրվարի 22-ին, խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով, քննարկմանը մի շարք առաջարկներ ունեի, բայց հինգ րոպե հատկացրեցին ինձ:

-Այսինքն՝ միջազգային հանրության շրջանակներում խնդրի պակաս հայտնի լինելը սխալ քաղաքականության հետևանք է:

- Նույնիսկ գիտական շրջանառության մեջ շատ քիչ ինֆորմացիա կա: Ես միայն իշխանության խնդիրը չէի առանձնացնի, խնդիրը կկապեի մեր հասարակության, ակադեմիական միջավայրի հետ: Սովետական շրջանում արգելված էր Արցախի հարցը բարձրացնել: Հայաստանը չէր կարող Արցախի հարցով զբաղվել: Միայն անկախացումից հետո էր հնարավոր, քանի որ մենք չենք զբաղվել եւ նյութեր չկային, բախվեցինք  բազմաթիվ իրավական խնդիրների: Խնդիրը ինչ-որ չափով մնաց իրավական հարթության վրա: Ֆինանսավորման, մարդկային ռեսուրսների եւ այլ խնդիրների պատճառով պետությունը իր հնարավորությունները ոչ ամբողջովին է օգտագործել:

- Արմեն Աշոտյանը ԱԺ քննարկման ժամանակ ասաց, որ տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն եւ բռնությունները մատնվել են մոռացության: Արդյո՞ք 30 տարին այն ժամկետն է, որ ամեն ինչ մոռացության մատնվի:

Այո, դա լուրջ ժամանակ է: Գալիս են, նոր մարդիկ, նրանք նոր-նոր են ծանոթանում խնդրին: Խնդիրները ժամանակին պատշաճ կերպով չեն արտահայտել մեր խորհրդարանական դիվանագիտական շրջանակներում: Հիմա տեսեք, Ղարաբաղյան խնդրի շուրջ դիվանագիտական փաթեթը ոչ մի խոսք չի պարունակում Բաքվի եւ Սումգայիթի եղեռնագործությունների մասին: Սումգայիթում եւ երկու տարի անց`1990 թվականին Բաքվում հայերի կոտորածը տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ հովանավորությամբ, ամեն ինչ նախապես ծրագրված է եղել: Սակայն ամբողջ աշխարհում ծանոթանում են Ղարաբաղյան հիմնահարցին՝ 93 թվականից հետո միայն. եթե առ հասարակ ծանոթանում են: 

 Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում, 6-րդ էջում:

Տպել
2919 դիտում

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան