Արգենտինայում ՌԴ դեսպանատանը հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական փոստում իրավապահները հայտնաբերել են շուրջ 400 կգ կոկաին։ Ինչպես հայտնում է РБК-ն, վկայակոչելով Clarin պարբերականը, թմրամիջոցները Արգենտինայից այս սխեմայով պետք է տեղափոխվեին Ռուսաստան ու Եվրոպա։ Այս խմբաքանակի մոտավոր արժեքն 50 մլն դոլար է կազմում։  

Նշվում է, որ Արգենտինայի իրավապահները Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում հայտնաբերել է կոկաինով լի 12 ճամպրուկ՝ շուրջ 400 կգ։ Այս մասին հաղորդել է նաեւ Արգենտիայի անվտանգության նախարար Պատրիսիու Բլուրիչը՝ նշելով, որ գործողությանը մասնակցել են նաեւ Ռուսաստանի իրավապահները։ Համատեղ հետաքննությունը շարունակվել է ավելի քան մեկ տարի եւ տարվել զուգահեռ Արգենտինայում ու ՌԴ-ում, ասել է նա՝ հավելելով, որ այս խմբաքանակի արժեքն է 50 մլն դոլար։

Հաղորդվում է նաեւ, որ մասշտաբային օպերացիան սկսելու հիմք է հանդիսացել 2016 թվականի դեկտեմբերին Արգենտինայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելիի ահազանգը։ Նա հայտնել է տեղի անվտանգության նախարարությանը՝ 12 կասկածելի ճամպրուկի հայտնաբերման մասին։ Դրանք ուղարկվել էին դիվանագիտական ներկայացուցչությանը կից դպրոց՝ ձեւակերպվելով որպես դիվանագիտական բեռ։ Ճամպրուկները բացած ուժայինները գտնել են 389 կգ կոկաին։ Այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Հետաքննությունը պարզել է, որ կոկաինի տեղափոխման սխեմային մասնակից են եղել երկու անձ Արգենտինայից եւ երեքը՝ Ռուսաստանից, նրանցից ոմանք արդեն ձերբակալվել են։ Նշվում է, որ նրանցից մեկը Բուենոս Այրեսից իրավապահ է, իսկ մյուսը՝ ռուսաստանցի նախկին պաշտոնյա, հավանաբար դեսպանատան նախկին աշխատակից։ Կասկածյալներից մեկը թաքնվում է Գերմանիայի տարածքում, հայտնում են լրատվամիջոցները։

Հետաքննության ժամանակ հատուկ ծառայությունները վերահսկվող մատակարարում են իրականացրել՝ փոխարինելով թմրանյութն ալյուրով և տեղադրելով ճամպրուկների վրա GPS։ Դրանք ուղարկել են դիվանագիտական փոստով Ռուսաստան, գաղտնալսվել են գործի մասնակիցների խոսակցությունները։ Նշվում է նաեւ, որ դիվանագիտական բեռի անվան տակ 400 կգ կոկաինը պետք է ուղարկվեր Ռուսաստան ու Եվրոպա։

Տպել
1091 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է