Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Արցախի Շահումյան շրջանի Դադիվանք գյուղում երեկ՝ փետրվարի 22-ին՝ առավոտյան ժամը 10-ի կողմերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետեւանքով մանկահասակ երկու երեխա է մահացել:

Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը բազմազավակ է եւ սոցիալապես անապահով:

Հրդեհից տուժած Հովակիմյանները 8 երեխա ունեն, ամենափոքր՝ երկվորյակ 7 ամսական երեխաները մահացել են: Ներսում չորս երեխա է եղել, 6 եւ 4-ամյա փոքրիկների կյանքը հաջողվել է փրկել, իսկ զույգերը մահացել են: Ընտանիքի հայրը՝ Արմեն Հովակիմյանը, մանկավարժ է, իսկ կինը՝  Շողեր Արծվածատուրյանը, չի աշխատում: Ալվարդ Օհանյանն ասաց, որ հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, փորձաքննություն է իրականացվում:

Գյուղապետը ստույգ չկարողացավ ասել, թե ինչն է հրդեհի առաջացման պատճառ հանդիսացել: Այրված տունը մեկ հարկանի է: Արցախի քաղշիննախարարությունից եկել են՝ գծագրել եւ ասել, որ սեղմ ժամկետում կվերանորոգեն տունը: Իսկ մինչ այդ Հովակիմյաններին տեղավորել են հարեւանությամբ գտնվող մի դատարկ տուն: «Շատ մեղք են խեղճերը, տեսնենք ինչ կանենք»,- ասաց գյուղապետը:

Օհանյանը նշեց, որ գյուղացիներն ամեն մեկն էլ պատրաստ է մի բանով օգնել եւ աջակցել բազմազավակ ընտանիքին: Գյուղապետն ասաց, որ վեցերորդ երեխայից հետո պետությունը բազմազավակ այդ ընտանիքի համար տուն է կառուցում Դադիվանք գյուղում, շինարարական աշխատանքները երրորդ փուլում են:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
10040 դիտում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը