Պոլսո Հայոց պատրիարքը պետք է ազատ ընտրվի․ ստամբուլահայ համայնքը ստորագրահավաք է սկսել

Ստամբուլահայ համայնքը change.org կայքում ստորագրահավաք է սկսել Պոլսո Հայոց պատրիարքի ազատ ընտրության անցկացման պահանջով:

Պահանջագրում նշվում է, որ պահանջում են վերջ տալ պատրիարքական աթոռի փոխանորդի կառավարմանը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում օժտվի հեղինակավոր ու արժանավոր գահակալով՝  ըստ հայ ավանդույթների ու իրավունքների:

«Ի դեմս Կրոնական ժողովի, հոգեւորականներին կհիշեցնենք իրենց ունեցած պատասխանատվությունը հանրության առջեւ։ Հրավիրում ենք հարգել իրենց խոստումը։ Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի այն ժամանակ միայն, երբ արդարորեն իրականանա  արդարության եւ իրավունքի հարկը՝ պատրիարքական ընտրությունը։ Համակերպումից, հնազանդությունից բխած լռությունը ո՛չ թե խաղաղություն է, այլ՝ հալածանք»,- ասված է պահանջագրում։

Այս պահի դրությամբ այն արդեն ստորագրել է ավելի քան 500 մարդ:

Հիշեցնենք, ստամբուլահայությունն ընդվզել է թուրք իշխանությունների կողմից արքեպիսկոպոս Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակելու անօրինական քայլի դեմ։ Արդյունքում թուրքական իշխանությունները Աթեշյանին վերանշանակեցին փոխպատրիարքի պաշտոնում, իսկ եկեղեցու բոլոր կանոններով ընտրված պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանին ստիպեցին հրաժարական տալ ու հեռանալ երկրից։

Այնուհետեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն Աթեշյանին անվանեց պետության հարկադիր կատարողը, որին հայ համայնքը չի ընդունի։ Պոլսահայ համայնքում ստեղծված իրավիճակի մասին հատուկ հայտարարությամբ մտահոգություն հայտնեց նաեւ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը։

Տպել
498 դիտում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը