Ժիրայր Սեֆիլյանին սպասվում է անարդարադատություն. Վահան Բադասյանը եկել է նրան տեսակցելու

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին այսօր դատարանում տեսնելու է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Նիստերի դահլիճ ուղեկցվելուն պես Սեֆիլյանը հեռվից ողջունեց նրան, ապա հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք եկել Երեւան»:

Ընդմիջման ժամանակ Բադասյանը մեր զրույցում ասաց, որ այստեղ է եկել մի նպատակով, որպեսզի ապակիներից այն կողմ տեսնի Սեֆիլյանին, ոգեպնդի իր ընկերոջը, որպեսզի Սեֆիլյանը իմանա, որ մենակ չէ: Մեր հարցին՝ հետեւում եք դատավարությանը եւ ինչպես կգնահատեք դատական պրոցեսը, Բադասյանն ասաց, որ այլ ձեւով է ցանկանում դիտել հարցը: Նա ասաց, որ Սեֆիլյանին ճանաչում է 91 թվականից, երբ իր ջոկատով, երկու ուղղաթիռով եկել է Տող գյուղ: «Մեր ուրախությանը չափ չկար, երբ ինքը եկավ, միացավ մեր պայքարին: Սեֆիլյանն իր կոչումով եւ անցած ճանապարհով հերոս է: Հետագայում բաժանվեցինք երկու մասի, մի մասը համակերպվեց այս կյանքի հետ, ստանձնեցին պաշտոններ եւ գնացին այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացին իշխանությունները:

Հրադադարից հետո իշխանությունները թե ինչ քաղաքականություն են վարել չգիտեմ, բայց հասել ենք, նրան, որ այսօր ունենք թերզարգացած տնտեսություն, աճող արտագաղթ, բանակում ապրիլին տեսաք թե ինչեր եղավ: Սեֆիլյանն այն սրտացավ մարդկանցից մեկն է, որ միշտ բարձրաձայնել է այս իրադարձությունները: Հերոսը միայն իրավունք ունի մեր բարբառով ասած՝ արքով բարձրաձայնելու այս երեւույթները: Մյուս խումբը, որ ստացել են գեներալների կոչում ամեն հանցագործություն անում են: Մենք ապացուցում էլ ենք այդ հանցագործությունները, բայց նրանք չեն դատվում: Իսկ նրանք, ովքեր ասում են, որ այսպես չի կարելի, նրանք դատվում են: Ինձ չի հետաքրքրում, թե դատական պրոցեսում ինչ մեղադրանք է ասվում, այս բոլորը սուտ է եւ շինծու է, սա չի հարցը: Ուզում են Սեֆիլյանին, նաեւ ինչու չէ իմ նմաններին ասել, որ մի՛ ասեք այդ բաները, որովհետեւ ձեզ սպասվում է... ահա՝ սա: Այսինքն՝ Սեֆիլյանին սպասվում է անարդարադատություն, կապ չունի թե դու ինչ ես, ով ես, կապն այն է, որ եթե դու հարվածում ես մեր համակարգին, ուրեմն բոլորս հարձակվում ենք: Այսպես է վարվում մեղադրական կողմը, այսպես կոչված, դատախազության պաշտոնյաները: Իսկ ժողովուրդն այն է, որ արդարացնում է: Ինչո՞ւ հենց այս պատճառաբանություններով: Իմ խորը համոզմամբ, Սեֆիլյանը հերոս է եւ հերոս էլ կմնա, իրեն ոչ ոք չի կարող դատել»,- մանրամասնեց Մարտական խաչի ասպետը:

Նա նաեւ անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբի գործողություներին՝ նշելով, որ մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի: Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների գրեթե 90 տոկոսը պատերազմով անցած մարդիկ են, եւ նրանք էլ այդ նույն արքն ու ասելու տեղը ունեն վատ երեւույթների նկատմամբ: «Փոխանակ երկրի իշխանությունները խոհեմ գտնվեն, ականջալուր լինեն իրենց նախկին, անդավաճան մարտական ընկերներին եւ միավորվեն այնպես ինչպես այն ժամանակ են միավորված եղել, երկրի դժվարությունները լուծեն այս տղաների հետ, նրանք չգիտեմ ում հետ են լուծում ու  բերել են հասցրել այս օրվան:

Նրանք կատարել են հերոսական քայլ, գրավել են ՊՊԾ գունդը, որպեսզի ուշադրություն գրավեն, բայց ոչ արյուն թափեն... գոյություն ունեցող օրենքով իրենք չպետք է դատվեն »,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այս ամբողջ պրոցեսը հաշվեհարդար է:

Վահան Բադասյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի այն հայտարարությանը, որ պետք է կամաց-կամաց հասնի Երեւան: «Ալիեւը հայտարարում է, որ պիտի հասնի Երեւան, իսկ մենք ի՞նչ ենք անում, մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ, սա է մեր իրողությունը եւ չպիտի քարկոծենք իրար:  Ես կոչ եմ անում՝ խոհեմություն բոլորիս, միավորվենք մեր երկրում որոշում կայացողների հետ միասին եւ այս հարցը հասարակական համերաշխության պայմաններում լուծենք: Եթե մենք չսթափվենք, ազգովի կպատժվենք: Մենք այսպիսի շռայլություն չպիտի ցույց տանք՝ ազգային հերոսներին թողնելով բանտում: Շատերը ծիծաղում են Ալիեւի արած հայտարարության վրա, բայց Ալիեւը հաշվարկներ է արել:

Անդրադառնալով մեղադրող դատախազի կողմից նշված այն մեղմացուցիչ հանգամանքին, որ Սեֆիլյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, Բադասյանն ասաց. «Ես համեստությունը պետք է մի կողմ դնեմ եւ ասեմ, որ մենք չենք մասնակցել պատերազմին, մենք նախաձեռնողն ենք եղել, որպեսզի մյուսները մասնակցեն մեզ հետ միասին: Մենք առջեւից ենք գնացել եւ հետեւից տարել մարդկանց»: Վահան Բադասյանը եզրափակելով՝ ասաց, որ այս հարցերը ներքաղաքական եւ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:

Տպել
5628 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել