Կիսատ-պռատ. որոշեցի վարույթը կասեցնել

23/02/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 24-ի համարում

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ 2004 թվականի նոյեմբերի 22-ին մեր թերթի դեմ տեղի ունեցած ահաբեկչության գործը քննող քննիչը գործի վարույթը կասեցնելու որոշում է կայացրել: Ստորեւ ներկայացնում ենք այդ որոշումը:  «Երեւան քաղաքի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Կոստանյանս վերանայելով վարույթիս թիվ 13133004 քրգործի նյութերը.

Պարզեցի

2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20.40-ի սահմաններում, անհայտ անձը Երեւանի Իսրայելյան փող. թիվ 37 շենքի բակում դիտավորությամբ հրկիզել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պատկանող «ՎԱԶ 21214» մակնիշի «544ՍՕ61» պետհամարանիշի ավտոմեքենան` պատճառելով ՍՊԸ-ին 1.625.000 դրամի նյութական վնաս (պայթեցված ավտոմեքենայի համարանիշը, եւ վնասի չափը քննիչը սխալ է գրել-խմբ.): Փաստի առթիվ Կենտրոնի քննչական բաժանմունքի կողմից 02.12.2004թ. ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որ կատարվել է հրկիզման, պայթյունի, կամ հանրավտանգ այլ եղանակով) հարուցվել է թիվ 13133004 քր. գործը, որն էլ 03.12.2004թ. ուղղարկվել է Երեւանի քննչական բաժին` նախաքննությունը շարունակելու:

Համաձայն դատահրդեհատեխնիկական, դատապայթունատեխնիկական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 35150403 եզրակացության հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը (այրվող լուցկի, կրակայրիչ եւ այլն)` հավանաբար դյուրավառ նյութերի (բենզին, կերոսին, դիզվառելանյութ եւ այլն) առկայության պարագայում: Հրդեհի ժամանակ բարձր ջերմության ազդեցության հետեւանքով, ավտոմեքենայի օդով լիցքավորված (ճնշման տակ գտնվող) առջեւի երկու եւ պահեստային անիվների օդազրկումը կարող էր ուղեկցվել նաեւ պայթյունով: Փորձաքննությանը ներկայացված այրված, ածխացած նյութերի մնացորդների եւ ապակու բեկորների վրա նավթամթերքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել, ինչը կարող է բացատրվել դրանց լրիվ այրմամբ եւ այրման ժամանակ գոլորշիացմամբ:

Բացի այդ վերը նշված ավտոմեքենայի վրա փորձաքննությամբ պայթուցիկ սարքավորման պայթյունից առաջացած պայթյունաբեկորային վնասվածքներ, ինչպես նաեւ պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել:Նախաքննության ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքին նախորդող պահին, 30 րոպե առաջ նկատել է խմբագրությունից 12-15 մետր հեռավորության վրա կանգնած արտասահմանյան արտադրության «Ֆորդ Սկարպիո» մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի լապտերները եղել են թույլ լուսավորված վիճակում, իսկ գույնն ու պետհամարանիշները մթության պատճառով չի նկատել:

Քրեական գործով հարցաքննվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակիցներ (թվարկված են անուններ-խմբ.), որոնք ցուցմունքներ են տվել դեպքի կապակցությամբ այն մասին, որ 2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում գտնվելով խմբագրության ընդհանուր աշխատասենյակում, լսել են պայթյունի ձայն եւ նկատել, որ խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան այրվում է, որի մասին էլ ահազանգել են ոստիկանություն եւ հրշեջ պահպանություն: Հ. Գեւորգյանը եւ Ա. Օհանյանը ցուցմունքներ են տվել նաեւ, որ մինչ հրշեջ ծառայության կողմից հրդեհի մարումը իրենք հասցրել են խմբագրությունից դուրս գալ բակ եւ նկարահանել բռնկված վիճակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան եւ նկարները ներկայացրել են քննությանը:

Հարցաքննվել են նաեւ Իսրայելյան 37 եւ 21 շենքերի բնակիչներ (թվարկված են 11 անուններ) եւ մի շարք այլ վկաներ, որոնք դեպքի կապակցությամբ հայտնել են, որ 2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ից 21.00-ի սահմաններում, երբ գտնվել են տանը, լսել են պայթյունի ձայն եւ նկատել, որ խմբագրության մուտքի մոտ ինչ-որ բան է այրվում, որի հետեւանքով ամբողջությամբ տարածքը ծխապատված է եղել: Դեպքի հաջորդ օրը տեղեկացել են, որ այրվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաեւ վերը նշված «Ֆորդ Սկարպիո» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություններ են տրվել ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը եւ ոստիկանության Կենտրոնի բաժնին, սակայն ձեռնարկված քննչական օպերատիվ միջոցառումները դրական արդյունքներ չեն տվել, հանցագործությունը չի բացահայտվել:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ժամկետը 02.02.2005թ. լրանում է եւ գործով կատարվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ դատավարական գործողությունները, սակայն քրեական գործով դեռեւս հայտնի չէ այն անձը, որը պետք է ներգրավվի արպես մեղադրյալ, ուստի ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 31 հոդ. 1-ին մասի 1-ին կետի եւ 257 հոդ. պահանջներով.

Որոշեցի

- Վարույթիս տակ գտնվող թիվ 13133004 քր. գործի վարույթը կասեցնել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ:

- Որոշման օրինակն ուղարկել ոստիկանության Կենտրոնի բաժին` ձեռնարկելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ` հանցագործությունը կատարված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

- Որոշման մասին հայտնել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տուժողի ներկայացուցիչ Հ. Արսենյանին:

- Քրեական գործը եւ որոշման օրինակն ուղարկել Երեւան քաղաքի դատախազին օրինականությունը ստուգելու համար:

Աշոտ Կոստանյան
Երեւան քաղաքի քննչական բաժնի ավագ քննիչ

Խմբ. կողմից - Նշված որոշումը երեկ մենք բողոքարկել ենք, եւ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանին միջնորդել ենք վերացնել Աշոտ Կոստանյանի վերը նշված որոշումը:

Տպել
1500 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը