Միշտ լինում է հատուցում՝ Լեւոն Բարսեղյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին

Այսօր ԱԺ-ում մեկնարկած 2008 թվականի Մարտի 1-2-ի թեմայով ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ելույթ ունեցավ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Բարսեղյանն իր հետ բերել էր Հայոց պատմության 12-րդ դասարանի գործող դասագիրք։ Նա նշեց, որ Մարտի 1-ի մասին փորձեց կարդալ, եւ այնտեղ ընդամենը 2-3 տող է գրված, «անընդհատ հանրահավաքներ, ապակայունացնող իրավիճակ Երեւան քաղաքում, տեղի ունեցան բախումներ ոստիկանության եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ, զոհվեց 10 մարդ, եղան վիրավորներ, երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»,- ասաց Բարսեղյանը, որ սա գրողը դոկտոր-պրոֆեսոր է։

«Այս հանրային լսումները, երեւի թե, էմոցիոնալ մխիթարություններ են, ոչ ավելին, որովհետեւ իսկապես ամենքին՝ ամեն ինչ հայտնի է։ Դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ պատասխանատուն ի պաշտոնե Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետ, եւ այն անունները, բոլոր մարդիկ, ում անունները, որ Սաքունցը թվարկեց»։ Այնուհետեւ Բարսեղյանը Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց. «Լա՞վ եք պարոն Կոստանյան՝ դուք ձախողված դատախազ եք, առյուծի սիրտ պիտի ուտել, որպեսզի երեկվա հարցազրույցը տալուց հետո գաք այս լսումներին, Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր, դուք եք ասել երեկ։ Այսինքն՝ դուք գիտեիք, որ Քոչարյան Ռոբերտը ինչ պիտի ասի, եւ դա արժեքավոր չի, եւ դրա համար կարիք չկար նրան լսել։ Վկաներ չկան, 10 տարում 80 ձեւի լսել ենք, հասկացանք՝ վերեւից բռնեք, ինչ-որ մեկը ասում էր գլխից պետք է բռնել, դե հիմա դուք չէ, հիմա դուք պատգամավոր եք, այդ տեսակ ձախողումներից հետո ուրիշ գործեր չեմ ուզում պատմել ձեր կենսագրությունից, շնորհակալություն պիտի հայտնեմ, որ քիչ առաջ ձեր ելույթում մեջբերումներ չարեցիք Ռուսաստանի սահմանադրությունից, հուսամ գիշերները լավ եք քնում»։

«Քանի պետությունը զավթված է, քանի իշխանությունը զավթված է, արդարադատություն այս հարցով չի լինելու։ ՀՀԿ մեծամասնություն, գոնե բերեք այն նվազագույնը արեք, հնարավոր չէ՞ այդ զոհերի ընտանիքներին պատշաճ ֆինանսական փոխհատուցում տալ, լավ արդարադատության ժամանակը կգա, անպայման հատուցում լինելու է, միշտ լինում է հատուցում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Ելույթից հետո բոլորը ծափահարեցին։

Տպել
3475 դիտում

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ է ու ձյուն

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում