Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը

Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծատայությունից։ 

Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը եւ ընդգծել առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը: 

Իր հերթին Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ: 

Վլադիմիր Գասպարյանը հավաստել է ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը եւ կարեւորել երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի եւ ամենօրյա փոխգործակցությունը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Տպել
617 դիտում

Հունիսի 23-ին Skype-ի միջոցով կկայանա ուղիղ կապ Ոստիկանության եւ Սփյուռքի միջեւ

Ա. Մովսիսյանը ռազմամթերքը թաղել էր Այգեկ գյուղում, հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին

Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է. զոհեր չկան

Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու առթիվ

Եղանակի տեսություն՝ Շմայսի բառերով. շատ շնորհքով տաք հոսանքներ են ներխուժում Հայաստան

Իտալիայի փոխվաչապետը պարզաբանել է «եկամուտ՝ քաղաքացիությունից» եզրույթը

Ես Հայաստանի հավաքականի երկրպագու եմ, չեմ հասցնում աշխարհի խաղերը նայել. Ն. Փաշինյան

ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս

ԲՀԿ-ն քարոզարշավն արդեն սկսել է, օգտագործու՞մ են քաղբանտարկյալներին

Արցախի ԱԺ 2 պատգամավորները հրաժարական են ներկայացրել. ԱԺ նախագահի հայտարարությունը

Կոնգրեսը կքննարկի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող բանաձեւ

Մանվել Գրիգորյանին զրկեցին «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից

Դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել, ինձ կեղեքում են. բաց նամակ իրավապահ մարմիններին

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացավ հիվանդանոցում

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաների կողմից պետբյուջեից 1.4 մլրդ դրամ է փոշիացվել

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անշարժ եւ շարժական գույք չունի

Չքննարկված փոփոխություններ՝ հարկային օրենսդրությունում

Բրազիլիան մեծ դժվարությամբ կոտրեց Կոստա Ռիկայի դիմադրությունը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի մայիսին. հայտնում է Razm.info-ն

Տարոն Մարգարյանը հրաժարական տվե՞լ է, ԱԱԾ-ն մտե՞լ է քաղաքապետարան. մեկնաբանություն