Հաճախակի կազմակերպել այցելություններ․ ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարին

23/02/2018 schedule16:35

Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում, եւ մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձեւավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։

Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ եւ վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների եւ պատմականորեն ձեւավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին:

Անդրադառնալով պատմականորեն ձեւավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք կատարել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդների միջեւ եւս ակտիվանան փոխշփումները։

Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի եւ նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաեւ ավելի ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները:

Տպել
501 դիտում

«Փյունիկի» պատանիները կմարզվեն իսպանական «Լեգանեսում»

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգը

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում. Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, հրաշալի հաղթանակ տարան. Փայլան

Միացյալ Նահանգները միանում է հայաստանյան ընտրությունների ԵԱՀԿ-ի գնահատականին. ԱՄՆ Պետդեպ

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ թեթև մարդատարների համար

Հրդեհ՝ Ստեփանավանում. 2 այրված դի է դուրս բերվել, երեխան մահացել է հիվանդանոցում, 1 վիրավոր կա (լուսանկարներ)

Իշխանություններին թույլ չեն տա վայելել մենիշխանական բուրգը՝ ՀՀԿ-ի քաղաքական Օլիմպոսից (տեսանյութ)

22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել «Գեղամա» Հ/Ը 62-ամյա լրագրողին. նա մահացել է

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը