Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

23/02/2018 schedule17:40

Մարտի 5-9-ը Երեւանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը եւ բազմաթիվ այլ կոմպոզիտորներ։ Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ եւ բալետի ժանրերում, գրել է սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, բալետներ, ռոմանսներ, թատրոնի եւ կինոերաժշտություն։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում եւ կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։ «Մեզանում մշտապես նշում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում։ Փառատոնն ունի շատ կարեւոր առաքելություն եւ նպատակ. մենք պետք է պահպանենք մեր ազգային մշակույթը, հասարակությունը նաեւ պետք է տեսնի մեր հերոսներին, նրանց, ովքեր կերտում են մեր ժամանակակից երաժշտությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Նշենք, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ: Սա հսկայածավալ գործունեություն է, որ նպատակ ունի պահպանելու եւ զարգացնելու մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանում, թերեւս, երաժշտագիտական ոչ մի կառույց հայ կոմպոզիտորների գործերի հանրահռչակման ուղղությամբ նման մասշտաբի մասնագիտական գործունեություն չի իրականացնում։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում թվայնացվել են նաեւ Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունների նոտաները։ Փառատոնի կազմակերպիչները փորձում են հայտնաբերել կոմպոզիտորի արխիվները։ Նրա ստեղծագործությունների նոտաները հիմնականում ձեռագիր վիճակում են եւ շատ վատ պահպանված։ Մի քանի գործեր հրատարակվել են 1930-40-ական թվականներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոնսերվատորիայի, անհատների արխիվներից հայտնաբերել է Գրիգոր Եղիազարյանի կամերային գործերը, փորձում են գտնել նաեւ կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ դրանց նոտաները վերականգնելու եւ հետագայում երկացանկերում ընդգրկելու համար։ 

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում կանցկացվեն 5 համերգային երեկոներ, որոնց ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Փառատոնային համերգներին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Վալերի Սարգսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Գեղունի Չթչյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Բարսեղ Կանաչյանի, Ստեփան Լուսիկյանի, Էդուարդ Աբրահամյանի, Վաչե Շարաֆյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի ամբողջ երեկո նվիրված կլինի սփյուռքում ապրող եւ սփյուռքահայ կոմպոզիտորներին. անդրադարձ կկատարվի Ռիչարդ Յարդումյանի, Ալան Հովհաննեսի, Հարություն Դելլալյանի, Նուբար Ասլանյանի, Կոնստանտին Պետրոսյանի կամերային ստեղծագործություններին։

Տպել
452 դիտում

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին

Իտալական ընկերությունը հերաքրքրված է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությամբ

ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում. ԱԳՆ

Արտաբույնքի նախկին ղեկավարը 600.000 դրամով ապօրինի գնել է համայնքապետարանի մանկապարտեզը

Սիրիական բանակը տասնյակ գյուղեր է ազատագրել Դամասկոս նահանգում

Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային. Շարմազանով

Մեծ Բրիտանիայի դեսպանն աջակցություն է առաջարկել Հայաստանի կառավարությանը

Արգելել քաղաքական նպատակներով բարեգործական ակցիաները. ԸՕ-ի մասին՝ Ժառանգության առաջարկները

Անհուսալի վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքները ներելու օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց

Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ոչ այս կողմ է ծայրահեղացնել պետք, ոչ այն. ՊՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարությունների մասին

Փաշինյանը պաշտոններից ազատել է Շիրակի մարզի երկու փոխմարզպետների

Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախվելուց

Ազատումներ Լոռու մարզպետարանի աշխատակազմում. քաղաքապետի որդին եւս ազատվել է պաշտոնից

Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը կառավարությունն արտոնություն տվեց

Հրացան, փամփուշտներ, մարիխուանա. երեկ օրենքով գողեր են ձերբակալվել

Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծվում. Թանդիլյանը՝ սկզբունքների մասին

Ստեփանակերտում ասացին զինվորների արկղերը շտաբներ չտանեք, տեղ չի հասնի, ուղիղ զորամաս տարեք

Վերջին շրջանում փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, մի կերպ եմ ապրել. Դավիթ Սանասարյան

Որեւէ մեկի վրա աչք չենք փակելու. Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումներ է անելու